«Սխալ զեկույց են կազմել»․ ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենները հերքում են ենթադրյալ չարաշահումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի պահեստում ապրանքներ են ելքագրվել առանց համապատասխան փաստաթղթավորման, ոչ պիտանի մեքենաներն օգտագործել են որպես պահեստամաս, մեքենաները, վերանորոգելու փոխարեն, վերածվել են ջարդոնի, հազարավոր աղբամաններ չեն փաստաթղթավորվել։ ԵԱՍՄ հիմնարկում ենթադրյալ  չարաշահումների մասին գործակարգավարական վերջին նիստում զեկուցեց վերջերս քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար նշանակված Աննա Գևորգյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց վարչության հայտնաբերած ենթադրյալ չարաշահումների մասին տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին:

Հիմնարկում այս ուսումնասիրությունը կատարվել է 2022-2023 թվականներին։ 2022 թվականի սկզբին ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր  Հայկ Մարությանի թիմակից Արմեն Գրիգորյանը։ Քաղաքապետն այդ ժամանակ ներկայիս պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանն էր։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն էր սկսել ԵԱՍՄ հիմնարկում, այդ նյութերը փոխանցել էին իրավապահ մարմիններին։ Արդյունքում, հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալը ձերբակալվել էին։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ԵԱՍՄ հիմնարկի տնօրենն իր տեղակալի օժանդակությամբ վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 17 մլն դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելով՝ ավելի քան 1 մլն դրամի վնաս է պատճառել համայնքին:

Արմեն Գրիգորյանին ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի պաշտոնում փոխարինեց Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների նախկին ղեկավար Հովհաննես Մանուկյանը, ապա, ազատվելով այդ պաշտոնից, նշանակվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար, իսկ վերջերս, սեփական դիմումի համաձայն, ազատվեց նաև այդ պաշտոնից։ Թե որն էր հեռանալու պատճառը, Մանուկյանը չէր հայտնել։ Նրա՝ ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը համընկնում է վերահսկողության վարչության ստուգումների և ենթադրյալ չարաշահումների հայտնաբերման հետ։ Մանուկյանը պաշտոնավարել է 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև 2023-ի ապրիլ։

«Ես վստահ եմ, որ չարաշահումներ չկան, եթե մեղավոր եմ, խնդիր չկա, իմ պատիժը կկրեմ, բայց նման չարաշահումներ չկան, չգիտեմ՝ որտեղից են ի հայտ եկել»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց հիմնարկի նախկին տնօրենը։

Մանուկյանի խոսքով՝ ԵԱՍՄ հիմնարկից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տեղափոխվելու պատճառները չգիտի, ասում է՝ այդպես են նպատակահարմար գտել։ Այդ պաշտոնը թողնելուց հետո հիմա զբաղվում է իր տուրիստական ընկերության կառավարմամբ, վստահեցնում է՝ այլ պատճառ չկա։

«Ոտքով, գլխով պատասխանատու եմ, վերահսկողության վարչությունը սխալվել է, սխալ զեկույց է կազմել, ուրախ կլինեմ, որ իրավապահ մարմինները բացահայտեն»,- ընդգծեց Մանուկյանը։

2023 թվականի հունիսին ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն նշանակվեց նախկինում դատապարտված Բագրատ Աղաջանյանը։ Նա, պաշտոնավարման մեկ տարին չլրացած, այս տարվա հունվարի 26-ին սեփական դիմումի համաձայն թողեց պաշտոնը։ Աղաջանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ազատումը կապ չունի ենթադրյալ չարաշահումների հետ, բայց հաստատեց՝ պաշտոնավարման ընթացքում հիմնարկում ստուգումներ եղել են։

«Ես պաշտոնավարել եմ 2023 թվականի հունիսի 26-ից մինչև 2024-ի հունվարի 26-ը։ Այդ ժամանակահատվածում հիմնարկ է եկել վերահսկողության վարչության անձնակազմը, ստուգումներ արել ու արձանագրություններ կազմել»,- ասաց Աղաջանյանը։

Հարցին՝ արդյո՞ք տնօրեն նշանակվելուց հետո ազատել է նախկին աշխատակիցներին, Աղաջանյանը պատասխանեց․ «Ես եկել եմ հիմնարկ, ինձ հետ որպես տնօրեն հանձնում-ընդունում անող չի եղել»։

Քաղաքացիները դժգոհել էին այս տարվա ձնամաքրման աշխատանքներից։․ Աղաջանյանի խոսքով՝ դա էլ կապ չունի իր ազատման հետ, պարզապես հիմնարկն է ծանրաբեռնված եղել։

«Հիմնարկի ծանրաբեռնվածությունն ավելի շատ էր, իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել աշխատանքից, թե հիմա հասցրել եմ անել, լավ եմ արել, վատ եմ արել՝ որակումը կտա քաղաքացին։ Իմ ժամանակահատվածում հիմնարկը գտնվել է կոլապսի մեջ»,- ասաց ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենը։

Հաջողվե՞լ է նրան հիմնարկը դուրս բերել այդ կոլապսից․ «Չէինք հանե՞լ, ամառը բա ինչ էր կատարվում ամբողջ Երևան քաղաքում, Աստված պապի՞ն, թե՞ կախարդական փայտիկով լուծվեց»։

Դիտարկմանը, թե սրված աղբահանության խնդիրը լուծվեց լրատվամիջոցներով բարձրաձայնելուց հետո, Աղաջանյանը չհամաձայնեց։

Տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո Աղաջանյանը նույն հիմնարկում զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը։ Մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ քաղաքապետարանում կամ ԵԱՍՄ հիմնարկում պաշտոն չի զբաղեցնում։

Երբ հարցրինք, թե տարբերակներ քննարկվո՞ւմ են կամ կա՞ն առաջարկներ, Աղաջանյանը բորբոքվեց․ «Դա ձեր իրավասությունների մեջ չի մտնում, թե ինձ ինչ են առաջարկել կամ ինչ է քննարկվում։ Չեմ աշխատում այս պահի դրությամբ»։

Հավելենք, որ այժմ ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Սաշա Կատվալյանը, որը նախկինում զբաղեցրել է Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարի, ապա Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան