Չինաստանում հորդառատ անձրևները մայրուղու փլուզման պատճառ են դարձել․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Մեյչժոու քաղաքի մոտակայքում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով զոհվել է 24 մարդ, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Մայրուղու փլուզման պատճառ են դարձել Գուանդուն նահանգում առատ տեղումները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ժամը 15։00-ի դրությամբ՝ փլատակների տակ հայտնաբերվել է 20 ավտոմեքենա, ընդհանուր առմամբ, տուժել է 54 մարդ, որոնցից 24-ի մահը հաստատվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մյուս 30 տուժածները գտնվում են հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Գուանդուն նահանգից Ֆուցզյան նահանգ տանող մայրուղու փլուզված հատվածի երկարությունը մոտ 18 մետր է, մակերեսը՝ մոտ 185 ք/մ։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների մոտ 500 աշխատակիցներ: Մայրուղին երկու ուղղություններով փակ է։

Գուանդուն նահանգի համար առատ տեղումները հազվադեպ չեն, սակայն այս պահին դրանք անսովոր առատ են, գրում է dpa-ը՝ հավելելով, որ Պերլ գետի դելտայում հորդառատ առուները վտանգավոր հեղեղումներ են առաջացրել։ Ջրհեղեղներ են գրանցվել նաև Գուանչժոուի հյուսիսում և հարավում գտնվող քաղաքներում և գյուղերում:

Չինաստանի լեռնային շրջաններում առատ տեղումների ժամանակ հատկապես մեծ է սողանքների վտանգը։ Հունվարի վերջին երկրի հարավ-արևմուտքում գտնվող գյուղերից մեկում զանգվածային սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։ Ամեն տարի Չինաստանում մի քանի հարյուր մարդ է մահանում փոթորիկների, ջրհեղեղների և այլ բնական աղետների հետևանքով։