ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անհանգստացած են Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանի ձերբակալության և շարունակվող բռնաճնշումների կապակցությամբ

Լուրեր

24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:45
«Իմ կյանքը լուրջ վտանգի տակ է «Վանաձոր»-ի բերդում»․ կալանավորը սպառնալիքներ է ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:37
Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան
24.02.2026 | 19:27
Երևանում մեկնարկել են Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է Բաքվում Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությանը։

«Մեր խորապես մտահոգված ենք ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների շարունակվող կալանավորումներով, մասնավորապես, Անար Մամեդլիի։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, որոնք օգտվում են խոսքի ազատությունից»,- ադրբեջանական Թուրան գործակալությանն ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

ԵՄ-ն նույնպես մտահոգություն է հայտնել Մամեդլիի ձերբակալության կապակցությամբ։

«Ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի ձերբակալումը վերջինն է անկախ լրագրողների և ակտիվիստների ձերբակալությունների շարքից և մտահոգիչ է ԵՄ-ի համար։ Բոլոր նրանք, որոնք բանտարկված են իրենց հիմնարար իրավունքների իրացման համար, պետք է ազատ արձակվեն»,- X-ում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պետեր Ստանոն։

Նշենք, որ Մամեդլին ձերբակալվել է երեկ։ Ադրբեջանական լրատվամիջոցներին հարազատներն այսօր հայտնել են, որ նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության համար՝ ՔՕ-ի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն մի խումբ անձանց կողմից դավադրության միջոցով)։ Մամեդլիի քրոջ խոսքով՝ խուզարկությունն ավարտելուց հետո ոստիկանները բնակարանում թողել են հատուկ ժապավեն, որն օգտագործվում է փող փաթաթելու համար։ Նա ենթադրում է, որ ոստիկանությունն է եղբոր բնակարանում դրել գումարը, հետո «գտել»՝ Մամեդլիին մաքսանենգության մեջ մեղադրելու համար։

Մինչ այժմ Մամեդլիի ընտանիքի կողմից վարձված փաստաբանը չի հանդիպել նրա հետ։ Նա գիշերն անցկացրել է Խաթայի շրջանի ոստիկանական բաժանմունքի ժամանակավոր պահման կենտրոնում։

Ավելի վաղ Մամեդլիի հարազատները հայտնել էին, որ Մամեդլիին քննում են Abzas Media-ի գործով։ Նա  այս գործով անցնող արդեն 8-րդ մեղադրյալն է։

2013 թվականին Մամեդլին կալանավորվել ու դատապարտվել էր ազատազրկման՝ տնտեսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Նա ճանաչվել էր քաղբանտարկյալ։ 2016 թվականին նա ազատ էր արձակվել համաներմամբ։

Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։ Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։ Միջազգային կառույցները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումներն ու  բոլորին ազատ արձակել։ Ապրիլի 25-ին  էլ Եվրախոհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Ուշագրավ է, որ Մադելիի ձերբակալությունը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի հաջորդ օրը։ Զրույցում Բլինքենն անդրադարձել էր նաև երկրում մարդու իրավունքների իրավիճակին՝ ողջունելով տնտեսագետ ու ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի կալանքը փոխելու որոշումը՝ կոչ անելով շուտափույթ ազատ արձակել նրան։ Բլինքենը կրկին հորդորել էր Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել երկրում անարդարացիորեն ձերբակալվածներին։

Էմմա Չոբանյան