Երևանում կգործեն զբոսաշրջիկների տեղեկատվության աջակցության, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման կենտրոններ. քաղաքապետարան

Լուրեր

15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, տուրիզմի բաժնին և Երևան քաղաքի գլխավոր դիզայներին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետներում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջիկների տեղեկատվության աջակցության և սպասարկման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ:

Ընթացիկ աշխատանքների համակարգումը կիրականացվի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանի կողմից:Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

«Հաշվի առնելով մայրաքաղաքում զբոսաշրջիկների տարեցտարի նկատվող հոսքերի ավելացումը՝ ակնհայտ է, որ Երևանի կենտրոնական հատվածներում տեղեկատվության աջակցության կենտրոնների ստեղծման անհրաժեշտություն կա:

Ընդ որում, զբոսաշրջիկներին սպասարկելուց բացի, այդ կետերը մեր համաքաղաքացիների համար կարող են դառնալ նաև որպես կոմունալ և այլ տեսակի վճարումներ կատարելու լրացուցիչ հարթակներ:

Հնարավորին կարճ ժամանակում համատեղ քննարկեք և ներկայացրեք առաջարկություններ, որպեսզի արդեն այս տարվանից տեղեկատվության աջակցության այդ կետերը հասանելի լինեն թե՛ մեր համաքաղաքացիների, և թե՛ քաղաքի հյուրերի համար», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: