Բլինքենը զգուշացրեց Ալիևին՝ պատերազմի չգնա՛լ, սահմանազատել Ալմա Աթայի հռչակագրով․ սանկցիաների վտանգ կա․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

ՀՀ Գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձանցից Հակակոռուպցիոն դատարանում պահանջում է բռնագանձել հօգուտ ՀՀ-ի՝ «25 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձերում, ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր, շուրջ 10 միլիարդ դրամ փոխառությունների պահանջի իրավունք, ևս 35 միլիարդ դրամ»։

Գնահատելով գործընթացը՝ քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ինքը թերահավատ է գործերի ճակատագրի հարցում՝ դատելով նախկին իշխանության տարատեսակ գործիչների դեմ անավարտ և անարդյունավետ քրեական գործեր ունենալու փաստից։ Նման հայցեր կան նաև Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի, Երվանդ Զախարյանի, Գագիկ Խաչատրյանի, Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների և նախկին իշխանությունների բազում այլ ներկայացուցիչների դեմ։

«Ամպագոռգոռ պատմություններ են, գուցե՝ շեղելու ուշադրությունը առկա խնդիրներից։ Ռուսաստանում սկսվել է սեփականության գործընթաց՝ տարբեր բիզնեսմեններից խլում են ունեցվածքը։ Սա միշտ միջոց է եղել հետխորհրդային երկրներում։ Փաշինյանն արդեն 6 տարի իշխանության է, սակայն էական տեղաշարժեր չկան․ այս տարիները բավարար էին՝ վճիռներ կայացնելու։ Հիմա ՌԴ-ն իր վերջին փորձն է անում՝ վիճակ փոխելու համար։ Փաշինյանն այս գործերով ուզում է ասել՝ սո՛ւս մնացեք, նստեք տեղներդ, ՌԴ-ին հակազդելու նպատակով է արվում։ Խոսք է գնացել, որ Քոչարյանին Մարտի 1-ի գործով ազատելու հարցում Պուտինն է դեր ունեցել։ Նպատակն է՝ և՛ իրենց, և՛ ՌԴ-ին հասկացնել, որ չփորձեք սահմանազատման պրոցեսը դիտարկել որպես իշխանությունը խլելու միջոց»,- նշում է քաղաքագետը։

ԱՄՆ Պետքարտուղարության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի հետ զրույցում Բլինքենը երախտագիտություն է հայտնել Ալիևին կողմերի միջև սահմանազատման հայտարարության համար, ընդգծել է դրա կարևորությունը և՛ Երևանի, և՛ Բաքվի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու գործում: Այն դրական քայլ է համարել։ Բլինքենը Ալիևին կոչ է արել պահպանել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ։ Փաշինյանն ասել է, որ Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի՝ նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:

Լիլիթ Դալլաքյանն Ադրբեջանի և Հայաստանի միջև կռիվ սադրելու նպատակ է տեսնում․ «Այսօր Տավուշում կատարվում է շատ բարդ պրոցես, որը միանշանակորեն ունի արտաքին հետք։ Դրա մասին հենց ՔՊ-ի անդամներ են խոսում։ Ընդդիմությունը չի թաքցնում։ Նրանց ամեն երկրորդ նախադասությունն այն է, թե ՌԴ-ին ուզում են հանել այստեղից։ Այսինքն՝ ամեն ինչ պտտվում է ՌԴ-ի շուրջ։ Այս չորս գյուղերը դարձել են պլացդարմ՝ հայ-ադրբեջանական, հայ-ռուսական հարաբերությունների համար։ Ի՞նչն է այստեղ խնդիրը։ Մի մասն ասում է՝ կապ չունի՝ մեր հողերն են, թե՝ ոչ, պետք է չզիջենք։ Դա ընդդիմադիր ռևանշիստական հատվածն է։ Մյուս մասն ասում է՝ նորմալ է առանց միջազգային պայմանագրի կնքման և Ալմա-Աթան որպես հիմք ընդունելով՝ գնալ սահմանազատման։ Սրանք երկու սխալ և ծայրահեղ մոտեցումներ են։ Արանքում ժողովուրդն է, որն ասում է՝ ես 20 մետր հեռավորության վրա ապրելու եմ մեկի հետ, ով ամիսներ առաջ էթնիկ զտում է արել։ Մարդիկ բողոք ունեն, որը որոշ ուժեր փորձում են ուղղորդել, նրանք ուղղորդվում են ՌԴ-ից»։

Ըստ Դալլաքյանի՝ նպատակն այն է, որ բախում տեղի ունենա հայ-ադրբեջանական սահմանին, որի հետևանքով ՌԴ-ն խաղաղապահների տեղակայի այնտեղ։ Լիլիթ Դալլաքյանը խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Բլիքնենի՝ Ալիևին և Փաշինյանին արված հեռախոսազանգի, Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ծրագրած հանդիպման, հայ-ադրբեջանական պրոցեսներում որպես միջնորդ Արևմուտքի դերակատարումը պահպանելու անհրաժեշտության, Հայաստանի և Արևմուտքի միջև ռազմական, տնտեսական և էներգետիկ բնույթի հարաբերությունների զարգացման և այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան