ՀՀ ԱԺ-ն ՌԴ-ից գրություն չի ստացել․ խոսնակ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը պաշտոնական նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողովին։ Այս մասին հայտնել է խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը Factor.am-ին, սակայն, տեղեկացրեց, որ Մոսկվայից նման գրություն դեռ չեն ստացել։ «Գրությունը ստանալու դեպքում կարձագանքենք»,- հավելեց խոսնակը։

Նշենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ էր ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին։

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ էր ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին ու նշել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Նա նաև ասել էր, որ Ադրբեջանն ու ՌԴ-ն Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում են իրականացնում։ «Ադրբեջանն օգտագործել է տարբեր լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր՝ հայկական տարածքներն աստիճանաբար զավթելու համար: Տեղադրելով կեղծ տեսանյութեր, որոնք, իբրև, ցույց են տալիս հայկական զորքերի տեղաշարժը, Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ հարձակման համար պարարտ հող նախապատրաստելու և սեփական ագրեսիան արդարացնելու համար: Մեր արևելյան հարևանը տեխնոլոգիաների օգտագործման հարցում միայնակ չէ: Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում: Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից»,- ասել էր Ալեն Սիմոնյանը։

Մանյա Պողոսյան