ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը հանձնարարել է ՀՀ ԱԺ հարցում ուղարկել Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն սենատորներին հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին հարց տալ՝ ո՞ւմ անունից է նա նման հայտարարություններ հնչեցրել։ Իհարկե՝ ո՛չ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը դարավոր բարեկամություն ունի։ Մենք չենք կարող առանց ուշադրության թողնել նման ռուսատյաց ելույթը։ Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարանին՝ հարցնելու, թե ո՞ւմ անունից է նա խոսել և արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը կիսում է այս հանդիպման ժամանակ հնչած գնահատականները»,- ասել է Մատվիենկոն։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանը կհարցնի խոսնակից՝ ո՞վ է նրան «իրավունք տվել Հայաստանի անունից ելույթ ունենալ այդ կերպ և նման գնահատական տալ»։

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին ու նշել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը:

Նա նաև ասել է, որ Ադրբեջանն ու ՌԴ-ն Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում են իրականացնում։

«Ադրբեջանն օգտագործել է տարբեր լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր՝ հայկական տարածքներն աստիճանաբար զավթելու համար: Տեղադրելով կեղծ տեսանյութեր, որոնք, իբրև, ցույց են տալիս հայկական զորքերի տեղաշարժը, Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ հարձակման համար պարարտ հող նախապատրաստելու և սեփական ագրեսիան արդարացնելու համար: Մեր արևելյան հարևանը տեխնոլոգիաների օգտագործման հարցում միայնակ չէ: Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում: Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից»,- ասել էր Ալեն Սիմոնյանը։