Ադրբեջանն ավերել է Շուշիի Ղազանչեցոց հայկական գերեզմանոցը

Լուրեր

22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
22.07.2026 | 14:03
57,5 մլն դոլարի համաձայնագիր, 103 միջոցառում․ ինչ փուլում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
22.07.2026 | 13:54
«Չելսին» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել
22.07.2026 | 13:45
Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»
22.07.2026 | 13:42
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 13:36
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով
22.07.2026 | 13:28
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
22.07.2026 | 13:17
Ավագանու անդամը քվեարկել է եղբոր ընտանիքին բնակարան նվիրելու օգտին․ ինչու ԿԿՀ-ն չի քննել Հայկ Սիսակյանի դեպքը
22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
22.07.2026 | 13:07
ԽԱՊԿ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանը շարունակում է Արցախից հայկական հետքերի վերացման պետական քաղաքականությունը։ Caucasus Heritage Watch-ն իր սոցիալական հարթակներում ահազանգում է՝ ապրիլի 4-ի արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմն ավարտել է Շուշիի հայկական Ղազանչեցոց գերեզմանատան ավերումը։

«Սա գերեզմանոցի առաջին ավերումն է այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին հանձնարարել էր կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության դեմ հարձակումները: Գերեզմանատան վնասումը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերին, ինչպես հայտնել էր CHW-ը 2023 թվականի նոյեմբերի 27-ի ահազանգում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ կազմակերպությունը ներկայացրել էր պատմական վայրի պատմությունն ու դրան սպառնացող վտանգը։

«Այդ պահին դեռ ուշ չէր դադարեցնել ավերածությունները։ Բայց 2023 թվականի դեկտեմբերին այն գրեթե անհետացել էր: Սա 2020 թվականի հրադադարից հետո ավերված երրորդ գերեզմանոցն է։ Եվս չորսը վնասվել են։ Բուլդոզերներով հայկական գերեզմանները քանդելն ադրբեջանական Ղարաբաղի հետպատերազմյան զարգացման նոր առանձնահատկությունն է՝ անհանգստացնելով նախնիներին և ջնջելով պատկանելության ու համակեցության  վկայությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ համացանցում տարածվել էին արբանյակային լուսանկարներ, որոնց համաձայն՝ Ադրբեջանն ամբողջությամբ ավերել է Արցախի հայկական Քարին տակ գյուղը։

Արբանյակային լուսանկարները նաև փաստել էին, որ 2024 թվականի փետրվարին Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամ (Սուրբ Հովհաննես Մկրտիչ) եկեղեցին։