Ադրբեջանն աննախադեպ մասշտաբներով ջնջում է հայկական հետքն Արցախից. ինչ կարող է ձեռնարկել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանը վերականգնման անվան տակ քանդել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) տաճարի երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ։

44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունից վնասվել էր եկեղեցու նաև հարավային ճակատը՝ խաչաձև լուսամուտով հանդերձ:

«Ադրբեջանը փորձում է կեղծ վերականգնումների անվան տակ ոչնչացնել եկեղեցու պատմական ամբողջականությունը, շղթայական վնասների շարքը շարունակվում է»,-ասում է մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը:

Բոլորովին վերջերս էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Շուշիի՝ 1818-ին կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Կանաչ ժամը: Ավելի վաղ ադրբեջանցիները քանդել էին Կանաչ ժամի գմբեթները՝ հայտարարելով, թե իրականում դա ուղղափառ եկեղեցի է և որպես ուղղափառ պետք է գործի։

Մասնագետների գնահատմամբ՝ սա Ադրբեջանի կողմից վերջին չորս տարում կատարված ամենամասշտաբային ոչնչացումներից է: Օրերս Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը՝ ընդգծելով, որ այս բոլոր հանգամանքներն են պատճառ հանդիսացել, որպեսզի Հայաստանը դիմի դատարան։

«Ադրբեջանն ի կատար ածեց տարածաշրջանի էթնիկ զտումը և այժմ փորձում է համակարգված կերպով ջնջել էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը, այդ թվում՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը»,- նշեց նա:

«ԻԿՕՄՕՍ»-ի հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են անում հասարակական կազմակերպությունները՝ Արցախում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների ոչնչացման, վանդալիզմի մասին բարձրաձայնելու, այդ գործընթացը գոնե մասամբ կանխելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ եթե ՀԿ-ների գործունեությունը չի շաղկապվում պետական քաղաքականության հետ, այն չի կարող արդյունավետ լինել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան