Ալիևն ասել է, որ Բաքուն գոհ է, թե ինչպես են լուծվում տարածաշրջանում անվտանգային հարցերը ՌԴ-ի մասնակցությամբ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բաքուն գոհ է, թե ինչպես են տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցերը լուծվում Ռուսաստանի մասնակցությամբ։ Այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր հանդիպումների օրակարգում մշտապես գտնվում են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, և մենք գոհ ենք, թե ինչպես են դրանք լուծվում: Ռուսաստանը հիմնարար երկիր է տարածաշրջանային անվտանգության տեսակետից Կովկասում և ավելի լայն աշխարհագրությունում, և շատ բան կախված է մեր երկրների փոխգործակցությունից»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ «միտված են վստահության, համագործակցության, փոխըմբռնման միջոցների ամրապնդմանը և բոլոր հարցերի լուծմանը փոխգործակցության և փոխադարձ շահերի ոգով»։

Նա նաև վստահություն է հայտնել, որ Պուտինի հետ Կրեմլում կայանալիք հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը։

«Եվս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում այսօրվա հանդիպման համար և վստահ եմ, որ այն նոր լիցք կհաղորդի մեր հարաբերությունների զարգացմանը»,- նշել է Ադրբեջանի նախագահը։