Նոր պուրակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակ է կառուցվել․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Ջրավազաններ, շատրվանային համալիր, նստարաններ ու ԼԵԴ լուսավորության համակարգ. արվել է ամեն ինչ, որ այցելուների համար պուրակը հարմարավետ լինի:
Աշխատանքները սկսվել են նախորդ տարի ամռանը, մեկ տարի չանցած պուրակը կհանձնվի բնակիչներին: