Ինժեներական մտածողությունը խնդիրներ լուծելու կարողություն է․ 97 դպրոցականներ մասնակցել են «ԴԻՋԻԿՈԴ 2024»-ի եզրափակիչ փուլին

Լուրեր

07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
Բոլորը

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան 9-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մրցույթն անցակցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ։

Ամփոփիչ միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը նորարար մրցույթներ կազմակերպելու համար, որոնք հնարավորություն են տալիս աշակերտներին ուսումնասիրելու ԲՏՃՄ ոլորտի բոլոր ուղղությունները:

«Մասնակցությունն այսօրինակ միջոցառումներին մեծ փորձառություն է, իսկ այս ընթացքում ձեռք բերված փորձն առաջ շարժվելու, ձեր ապագան կերտելու առումով մեծ օգուտ է բերելու: Հատկապես ԲՏՃՄ առարկաների ուսումնասիությունը անչափ կարևոր է, քանի որ այս բնագավառում փոխկապակցված են դպրոցական և արտադպրոցական բաղադրիչները: Հաճախ ունենում ենք պատկեր, որ մեր երեխաներն արտադպրոցական պարապմունքներն ավելի շատ են սիրում, որովհետև դրանք ավելի հետաքրքիր ձևաչափով են իրականացվում և դրանց մասնակցում են առանց պարտադրանքի՝ իրենց կամքով»:

Նախարարի տեղակալն ապագայում դժվարությունների չբախվելու համար աշակերտներին խորհուրդ է տվել դպրոցում հիմնական՝ բազային առարկաներից զատ՝ ուսումնասիրել լրացուցիչ առարկաներ, որոնք կհամալրեն և կբավարարեն նրանց հետաքրքրությունները. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հետաքրքրված է ԲՏՃՄ առարկաների ուսումնասիրությամբ. այսօրինակ մրցույթները դեռ ձեր ամենափոքր քայլերն ու հաջողություններն են, միգուցե շատերիդ համար նաև աշխարհընկալման, զարգացման նոր ճանապարհները: Ինժեներական փորձ և մտածողություն ունեցող մարդիկ խնդիրներ լուծելու կարողություն են ձևավորում, իսկ խնդիրները մեր կյանքում անխուսափելի են: Համոզված եմ, որ և՛ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների դասընթացներին, և՛ նմանօրինակ մրցույթներին մասնակցությունը կուղղորդեն ձեզ՝ մասնագիտություն ընտրելու հարցում»:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը. «Դուք ընտրում եք ճարտարագետ դառնալու ճանապարհը, իսկ ճարտարագետը խնդիրներ լուծող մարդն է։ Խնդիրներ լուծելու համար ձեզ առաջին հերթին պետք են լինելու գիտելիքներ և հմտություններ: «Արմաթ»-ում դուք կրթվում եք նաև որպես հայ ճարտարագետ, որը պետք է լուծի ինչպես իր երկրի, այնպես էլ հետագայում նաև մոլորակի խնդիրները, իսկ խնդիրները լուծելու ամենահիմնարար ուղին կրթությունն է»:

Արդեն 9-րդ տարին անցկացվող մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնելու ստեղծագործական ունակությունները:

«ԴԻՋԻԿՈԴ»-ը միաժամանակ արդյունավետ հարթակ է, որտեղ ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարար գաղափարներով:

Այս տարի «ԴԻՋԻԿՈԴ 2024»-ին մասնակցության հայտ են ներկայացրել 1300-ից ավելի աշակերտներ ինչպես Հայաստանի բոլոր մարզերից ու Երևանից, այնպես էլ Ջավախքից ու արտերկրից։

Մրցույթն անցկացվել է երեք փուլերով՝ նախամարզային, մարզային և հանրապետական: Եզրափակիչ՝ հանրապետական փուլին մրցել են 97 մասնակիցներ՝ 88 թիմով: Եզրափակիչ փուլի ընթացքում մասնակիցները համակարգչային խաղ, վիրտուալ աշխատանոց, սարքերի ինտեգրում անվանակարգերով ներկայացրել են իրենց ստեղծած խաղերը։ Անցկացվել է նաև օլիմպիադա՝ «Կրիայ» և «Փայթն» ծրագրավորման երկու լեզուներով։

Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ներկայացուցիչներ ԲՏԱ նախարարությունից ու «ARLOOPA», «STEMAR», «RELCU», «ARDESK» ընկերություններից։

Նշենք նաև, որ մրցույթի կազմակերպման գործընկերն է Հայաստանում ամերիկյան համալսարանը։