Այն ուժ էր տարածաշրջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայության դեմ, ոչ թե Ադրբեջանի․ Մեջլիսի պատգամավորները՝ ռուս խաղաղապահների մասին

Լուրեր

21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներն այսօրվա նիստում անդրադարձել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերմանը՝ գովեստի խոսքեր հնչեցնելով ռուսական կողմի հասցեին և շարունակելով պաշտոնական Բաքվի հակարևմտյան քարոզչական գիծը։

Պատգամավոր Ջեյհուն Մամեդովը հայտարարել է, թե ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ու երկու երկրների ղեկավարների միջև բարձր մակարդակի հարաբերությունների ցուցանիշ է ռուս խաղաղապահների դուրսբերումը, և նրանց հեռանալուց հետո երկկողմանի բարեկամական հարաբերություններ կդառնան ավելի ուժեղ:

«Միաժամանակ, Միացյալ Նահանգների արձագանքը Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը խորը ափսոսանք է առաջացնում։ Մեկնաբանելով այս հարցը՝ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը «անվստահելի դաշնակից է», չի ողջունում խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից, այն մեկնաբանել է բացասաբար՝ մատնանշելով ԱՄՆ-ի կեղծավորությունը։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հակամարտությունների կարգավորման ամենամեծ հակառակորդներն են, նրանք չեն ցանկանում, որ հակամարտությունն ավարտվի։ Մինչ այժմ ԱՄՆ-ը, որը փորձում էր ճնշել Ռուսաստանին աշխարհի բոլոր տարածաշրջաններից, Ղարաբաղի խաղաղապահների նկատմամբ իր մոտեցման այլ դիրքորոշում է բացահայտում»,- ասել է պատգամավորը։

Մեջլիսի մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջն էլ ասել է, թե ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ երկու պետությունների ղեկավարների համաձայնությունը կարևոր միջազգային անվտանգության, ռազմական և քաղաքական իրադարձություն է։

Նա ասել է, թե հրապարակումները, որ ռուսական խաղաղապահները վնասել են Ադրբեջանին և «հայկական օկուպացիան փոխարինվել է ռուսական բանակով», հեյրուրանք էին, որպեսզի արատավորեին Ադրբեջանի հաղթանակը»։ Ըստ ադրբեջանցի պատգամավորի՝ Ուկրաինայի հետ պատերազմից հետո ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում էին բախում առաջացնել ադրբեջանցի և ռուս զինվորների միջև։

«Դա մեր անկախությունը կաշկանդող օտար երկրի ռազմաբազա չէր, ընդհակառակը, այն ուժ էր տարածաշրջանում Ֆրանսիայի և Ամերիկայի ներկայության դեմ։ Սպիտակ տանը և Ելիսեյան պալատում հիասթափված են, որ ռուսական ռազմական ուժերը չվերափոխվեցին 366-րդ գնդի, և որ խաղաղ, առանց արյունահեղության լքեցին։ Ադրբեջանը հերթական հաղթանակը տարավ ՆԱՏՕ-ի նկատմամբ։ Հիմա պատմության մեջ առաջին անգամ հայերի համար իրենց կյանքը տված 1960 ռուս զինվորները պատրաստվում են կռվել ոչ թե ադրբեջանցիների, այլ Արևմուտքի դեմ»,- ասել է Օրուջը։

Ապրիլի 16-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայկական Դադիվանք վանական համալիրի պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանական ոստիկանությանը։ Դրանից հետո սկսեցին տարածվել ռուս խաղաղապահների տեխնիկայի շարասյուների տեղաշարժի տեսանյութեր։ Ավելի ուշ պաշտոնական Բաքուն ու Մոսկվան հաստատեցին, որ սկսվել է Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման գործընթաց։

Էմմա Չոբանյան