Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել

Լուրեր

04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
Բոլորը

Պաշտոնական Բաքուն շարունակում է Ֆրանսիայի դեմ արշավը։ Մասնավորապես, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի և Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովը և Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի նախագահ Ռոկա Վամիտանի անունից՝ ենթակառուցվածքների, տարածքային պլանավորման, կայուն զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի և կապի հանձնաժողովի նախագահ Նեյսելին Օմայրան։

Ստորագրման արարողության ժամանակ Գաֆարովան ասել է, թե այս փաստաթուղթը կարևոր է երկու խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման իրավական հիմքի ձևավորման տեսանկյունից և կորոշի համագործակցության շրջանակը։

Հուշագիրն ուղղված է միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը։ Նախատեսվում են պատգամավորների պատվիրակությունների փոխայցելություններ, պատգամավորական խմբերի ստեղծում՝ կողմերի միջև համագործակցությունը զարգացնելու և այս խմբի գործունեությունը լիովին դյուրացնելու նպատակով։

Բացի այդ, Մեջլիսում տեղի է ունեցել «Նոր Կալեդոնիա. պատմություն, ժամանակակից մարտահրավերներ և սպասվող ապագա» թեմայով համաժողով, որին մասնակցել են Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներն ու Նոր Կալեդոնիայի պատվիրակության անդամները։

Ադրբեջանցի պատգամավորները հանդես են եկել հակաֆրանսիական ելույթներով ու Փարիզի հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցրել։

Հակաֆրանսիական արշավի շրջանակում 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբը, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է իրականացնում։ Ավելի վաղ էլ Ադրբեջանի մայրաքաղաքում խմբի նախաձեռնությամբ  անցկացվել է «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» միջազգային համաժողովը, որին մասնակցել են 14 երկրների, ինչպես նաև Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների որոշ ներկայացուցիչներ, որոնց Բաքուն սկսել է ակտիվորեն ֆինանսավորել։

Բաքվի նմանատիպ քայլերն էլ հաշվի առնելով՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն օրերս հայտնել է, որ հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։ Փարիզը հայտնել է, որ դա կապված է վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերությունները վնասող միակողմանի գործողությունների հետ։