Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին սերիալ կնկարահանվի

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Gaumont ընկերությունը նախատեսում է հեռուստասերիալ նկարահանել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիթ Մակրոնի կյանքի մասին, գրում է Le Parisien-ը։

Հայտնի է, որ Brigitte, une femme libre (Բրիջիտ, ազատ կին) կոչվող սերիալը բաղկացած է լինելու 45 րոպեանոց 6 դրվագներից։

Ինչ վերաբերում է սյուժեին, այն դեռևս բացահայտված չէ։ Սակայն, ըստ սցենարիստներից մեկի, սերիալը կսկսվի զույգի առաջին հանդիպումից։ Ֆրանսիայի առաջին տիկինը առաջին անգամ իր ապագա ամուսնուն հանդիպել է, երբ ուսուցչուհի է եղել նրա դպրոցում։ Զույգն ամուսնացել է 2007 թվականին, երբ Էմանուելը 29 տարեկան էր, իսկ նրա ուսուցիչը՝ արդեն 54։

Բրիժիթը շարունակել է դասավանդել, սակայն 2015 թվականին հեռացել է աշխատանքից, երբ ամուսինը մտել է քաղաքականություն և երկու տարի անց ընտրվել նախագահ:

Դերասանական կազմը նույնպես դեռ հայտնի չէ, սակայն սցենարը գրելու են Բենեդիկտ Շառլը և Օլիվիե Պուպոնոն։

«Բրիժիթ Մակրոնը գրավիչ է որպես կերպար և հաշվի առնելով նրա ճակատագրի նման սիրավեպը՝ մենք, անշուշտ, ցանկանում ենք բացահայտել նրա կերպարը ռոմանտիկ, ավելի շուտ՝ նույնիսկ մելոդրամատիկ ձևով»,- նշում է Բենեդիկտ Շառլը: