Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ իր ձայնի իրավունքը չվերադարձվի․ ԵԽԽՎ պատգամավոր

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ձայնի իրավունքի վերադարձը հնարավոր է ԵԽ պահանջների կատարման դեպքում, սակայն Բաքուն դեռ նման ցանկություն չի ցուցաբերում։ Այս մասին ադրբեջանական Turan-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը ձայնից զրկելու որոշման նախաձեռնողներից գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն։

«Եթե ուշադիր կարդացել եք ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում ընդունված զեկույցը, մենք արձանագրեցինք, որ պատվիրակությունը մեկ տարով զրկվել է ձայնի իրավունքից։ Մենք պատրաստ կլինենք այլ լուծում դիտարկել, բայց միայն այն պայմանով, որ Ադրբեջանը պատրաստ կլինի ամբողջությամբ հետևել Եվրախորհրդի կանոններին։ Ցավոք, մինչ այժմ մենք հակառակն ենք տեսնում։ Բավական է նշել վերջին ամիսների իրադարձությունները՝ Toplum TV-ի լրագրողների ձերբակալությունները, շատ հիվանդ Գուբադ Իբադօղլուին ազատ արձակելուց հրաժարվելը։ Սրանք բոլորը շատ հստակ ազդանշաններ են, որոնք մենք հաշվի ենք առնում»,- ասել է պատգամավորը։

Դիտարկմանը, որ ԵԽԽՎ անդամ մի շարք երկրներ բարձրացնելու են ադրբեջանական պատվիրակության ձայնի իրավունքը վերադարձնելու հարցը, Շվաբեն պատասխանել է, որ տեղյակ է նման դիվանագիտական ​​ճնշումների մասին։

«Սակայն ԵԽԽՎ-ն առևտրի վայր չէ, այն կազմակերպություն է, որտեղ գործում են սկզբունքներ, կանոններ և արժեքներ։ Վերջին ամիսներին մենք կրկին ականատես եղանք, որ Ադրբեջանը չի ճանաչում կամ չի պահպանում այդ կանոնները։ Ընդհակառակը, մենք տեսնում ենք հակառակ ուղղությամբ քայլեր, հատկապես այս տարվա հունվարից հետո»,- ընդգծել է Ֆրանկ Շվաբեն։

Նշենք, որ ապրիլի 15-ից մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին Ադրբեջանը չի մասնակցում։ Ձմեռային նստաշրջանի ընթացքում հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ էր մնացել։Այս որոշման ընդունումից հետո էլ  պաշտոնական Բաքուն ակտիվ քարոզչական արշավ է իրականացնում Ֆրանկ Շվաբեի դեմ։

Էմմա Չոբանյան