Ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը. ինչ են պայմանավորվել նախարարի հետ

Լուրեր

14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
Բոլորը

Անժամկետ հացադուլ հայտարարած ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Շահբազյանի հետ պայմանավորվել ենք, որ հացադուլը դադարեցնի, որովհետև այստեղ որևէ մեկը հակառակ բևեռում չի: Մենք կոչված ենք լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք տասնյակ տարիներ չեն ստացել լուծում»,- նշեց Մակունցը: Ռեժիսորն էլ իր հերթին նշեց, որ նախարարը խոստացել է իր խնդիրների վերաբերյալ գործընթաց սկսել: Մակունցը շեշտեց, որ գործընթացները կիրականացվեն ամենաթափանցիկ և արդար ձևով:

«Ես հանդիպելու եմ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ և նրանից պարզաբանում կստանամ այս խնդրի վերաբերյալ»,- ասաց նա: Արամ Շահբազյանի խոսքով՝ ինքը Լիլիթ Մակունցի հետ բավականին խորքային և արմատական խոսակցություն է ունեցել: «Մենք միայն իմ ֆիլմի վերաբերյալ չենք խոսել, այլև կինոարտադրությանն ենք անդրադարձել և դրա խնդիրներին»,- նշեց Շահբազյանը:

Նշենք, որ ռեժիսոր Արամ Շահբազյանի հացադուլի պատճառն իր «Չնչիկ» ֆիլմն է, որը սկսել է նկարահանել 2010 թվականից: «Չնչիկը» 4 երկրի` Հայաստանի, Շվեյցարիայի, Հոլանդիայի և Գերմանիայի, համարտադրություն է: 2003-2006 թթ. ֆիլմի նախագիծը շահել էր 75 հազար դոլար և 110 հազար եվրո դրամաշնորհ և դիմել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆիլմարտադրության աջակցության ծրագրին: Պրոդյուսերներն են Արա Մնացականյանն ու Մելիք Կարապետյանը: Ֆիլմի հետարտադրական աշխատանքներն անավարտ են մնացել ու չնայած անավարտ վիճակին, Կինոկենտրոնն այն ընդունել է իր հաշվեկշռում: