Գեղարքունիքի մարզում զինվորական «ԿամԱԶ» է վթարվել, վիրավորներ չկան. ՊՆ
Գեղարքունիքի մարզում զինվորական «ԿամԱԶ» է վթարվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Վիրավորներ չկան, երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել։ Որևէ լուրջ բան չկա»,- հայտնեց Արամ Թորոսյանը։