Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու առաջարկին՝ ոգեկոչելու ավելի քան 1,5 միլիոն անմեղ կյանք խլած ոճրագործության 109-րդ տարելիցը, հայտնում է Mirror Spectator-ը։

Լոս Անջելեսի հինգերորդ շրջանի վերահսկիչ Քեթրին Բարգերը երկու միջնորդություն է ներկայացրել ապրիլի 9-ին կայացած վերահսկիչների խորհրդի նիստում: Առաջինը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էր։ Այս միջնորդությունը համահեղինակվել է Առաջին շրջանի վերահսկիչ Հիլդա Սոլիսի կողմից: Բացի այդ, Բարգերն առաջարկել է ապրիլը հռչակել Հայոց պատմության ամիս՝ ընդգծելով հարուստ մշակութային ժառանգությունն ու հայ համայնքի ներդրումը:

Խորհուրդն այս հայտարարությունն անում է ամեն տարի՝ սկսած 2017 թվականից։ Երկու միջնորդություններն ընդունվել են միաձայն։

«Կարծում եմ, որ կարևոր է մտածել և դասեր քաղել անցյալից։ Հայոց ցեղասպանությունը հիշելը մեր բազմազան համայնքներին հնարավորություն է տալիս հավաքականորեն ընդունել և սգալ ավելի քան 1,5 միլիոն անմեղ կյանքերի կորուստը: Այն շրջանը, որը ես ներկայացնում եմ, շրջանի հայերի և ամերիկահայերի ամենամեծ կենտրոնն է, ուստի այս հիշատակի օր հայտարարելը նաև նրանց մեծարում է: Նրանք տոկուն մարդիկ են՝ վճռական, կենտրոնացած և նվիրված»,- ասել է Քեթրին Բարգերը:

Հիլդա Սոլիսն էլ նշել է, որ հարգում են հայ ժողովրդի տոկունությունը, որը իր կյանքը վերակառուցել է ոչնչից, այդ թվում՝ Լոս Անջելեսում։