ՄԱԿ-ում հայտարարել են, որ մարդկությանը 2 տարի ժամանակ է մնացել՝ կլիմայական աղետից աշխարհը փրկելու համար

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

ՄԱԿ-ի կլիմայական գործակալության ղեկավարն ասել է, որ մարդկությունն ընդամենը երկու տարի ունի «աշխարհը փրկելու համար»: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլը կոչ է արել կտրուկ փոփոխություններ կատարել ջերմոցային գազերի արտանետումները զսպելու համար և ֆինանսական լուծումներ առաջարկել, որոնք առաջնահերթություն են տալիս կլիմային, գրում է VOA-ն։

Սթիլն ասել է, որ հասկանում է՝ նախազգուշացումը կարող է մելոդրամատիկ թվալ, այնուամենայնիվ, անհրաժեշտ են հրատապ գործողություններ:

«Ո՞վ ունի այս երկու տարին աշխարհը փրկելու համար: Պատասխանն է՝ յուրաքանչյուր մարդ այս մոլորակի վրա։ Ավելի ու ավելի շատ մարդիկ, տարբեր համայնքներում և ամբողջ քաղաքական սպեկտրում, ցանկանում են կլիմայական գործողություններ, քանի որ զգում են կլիմայական ճգնաժամի ազդեցությունն իրենց առօրյա կյանքի և իրենց բյուջեի վրա»,- ասել է նա:

Նախազգուշացումը, մասնավորապես, ուղղված է G20 երկրներին, որոնց թվում են զարգացած և զարգացող տնտեսությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը և Հնդկաստանը։ Այս երկրներին բաժին է ընկնում ջերմոցային գազերի արտանետումների 80%-ը, ինչը, ըստ Սթիլի, պետք է ստիպի նրանց կենտրոնական դեր խաղալ մեղմացման ծրագրերում: