Ստուգվել է մոտ կեսը. ընտրացուցակները մաքրեու հավերժական խնդիրը. «Ժողովուրդ»

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Հայաստանում բոլոր ընտրություններից առաջ բարձրաձայնվել է ընտրացուցակները մաքրելու խնդրի մասին, ընդ որում, միջազգային կառույցների մակարդակով: Մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 2011թ. ի վեր իր բոլոր զեկույցներում անդրադարձել է այդ հարցին, սակայն նախկին իշխանություններն արել են ամեն ինչ, միայն թե այս ուղղությամբ չդիմեն ռեալ քայլերի: Հիմա, սակայն, նոր իշխանությունները որոշել են կոնկրետ քայլեր անել. երեկ ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ճշգրտել ընտրացուցակները:

«Այս պահի դրությամբ հայտնաբերել ենք մահացած մարդիկ, որոնք գրանցված են հասցեներում, եւ Երեւան քաղաքի մասով արդեն 400 հազար անձ ստուգվել է: Այդ գործընթացը շարունակական է լինելու, եւ մենք կհասցնենք ընտրություններին ունենալ ճշգրտված ցուցակներ»,- ասել է նա: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր իրողություն պարզեց. մեկ տարվա ընթացքում ավելացել է Երեւանի ընտրողների թիվը: ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ԿԸՀ է ներկայացրել Երեւան քաղաքի ընտրողների թիվը. այժմ այն կազմում է 853 հազար 390: Մինչդեռ մեկ տարի առաջ` Երեւանի ավագանու ընտրություններին, ընտրողների թիվը 841 հազար 973 էր: Ասել է, թե այս մեկ տարվա ընթացքում ընտրողների թիվը Երեւանում ավելացել է 11 հազար 417-ով: Ոստիկանությունը մինչեւ հիմա հասցրել է ուսումնասիրել ընտրացուցակներում ընդգրկված անձանց մոտ կեսը, եւ չի բացառվում` ամբողջությամբ ստուգելուց հետո իրոք ընտրացուցակներում ընդգրկվածների թիվը նվազի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: