ԲՀԿ-ն քարոզարշավը կանցկացնի հիմնականում «լայվերի» միջոցով. «Հրապարակ»

Լուրեր

11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին ավանդական քարոզարշավ չի տանելու և պլանավորում է նոր տեխնոլոգիաներ կիրառել։ Մեր տեղեկություններով, քարոզարշավը մեծամասամբ անցկացվելու է «լայվերի» միջոցով, քանի որ թավշյա հեղափոխությունը ցույց տվեց այդ մեթոդի արդյունավետությունը։ Բակային հանդիպումներ գրեթե չեն լինի, փոխարենը ցուցակի առաջին տասնյակում հանգրվանածները «կգործուղվեն» մայրաքաղաքի տարբեր խնդիրների ուղղությամբ և դեպքի վայրում կփորձեն բարձրաձայնել խնդրի և դրա լուծման սեփական ծրագրի մասին։

 

«Կանաչ և խելացի Երևան»․ այս սկզբունքով է կառուցված լինելու ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ քարոզարշավին։ «Այո, բայց ոչ միշտ»,- տեղեկացրին կուսակցության մեր աղբյուրները։ Ի դեպ, երեկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոյին դատարանն ազատեց 20 միլիոն դրամ գրավի դիմաց, ինչը ԲՀԿ-ում հաղթանակ են համարում։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: