Իշխանությունից պահանջելու ենք խնդիրների լուծում․ Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաք անցկացնել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը մտադիր է հանրահավաք անցկացնել։ Թեև կուսակցությունը հանրահավաքի անցկացման վերաբերյալ պաշտոնական դիմում չի ներկայացրել Բաքվի քաղաքային իշխանությանը, քննարկումներն արդեն սկսվել են, ադրբեջանական Meydan TV-ին հայտնել է կուսակցության նախագահ Ալի Քերիմլին։

«Կուսակցության ղեկավարության և տեղական կազմակերպությունների շրջանում կարծիք կա, որ, ամեն դեպքում, պետք է փորձել ևս մեկ անգամ օգտագործել հավաքների ազատության իրավունքը»,- նշել է Քերիմլին։

Նա ընդգծել է, որ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը պետք է պահանջել հանրահավաքների ընթացքում։

«Մենք քննարկում ենք քաղբանտարկյալների ազատ արձակման, ընտրական բարեփոխումների, սոցիալական պահանջների մասին հնչեցնելու հարցը։ Իսկ թե երբ և ինչ պահանջներով է անցկացվելու հանրահավաքը, դեռևս որոշում չի կայացվել։ Ընդհանուր եզրակացությունն այն է, որ պետք է նախաձեռնող լինենք։ Սպասվում է, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս ամռանը կամ աշնանը։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է իր համար հստակեցնի մի շարք հարցեր։ Օրինակ՝ նա ուզում է հերթական ընտրությունն անցկացնել ազատ հավաքների ազատության արգելքի պայմաններո՞ւմ, թե՞ գալիք ընտրությունների նախաշեմին, հաշվի առնելով այսքան միջազգային ճնշումները և երկրի հանրության կարծիքը, գոնե մասամբ գործողություններ կթույլատրվեն։ Թող սա էլ փորձություն լինի իշխանության համար։ Այսինքն՝ մենք փորձարկելու ենք իշխանությանը՝ տեսնելու՝ նա մտադիր է ամբողջությամբ կեղծել հերթական ընտրությունները, թե՞ գոնե պատրաստ է տարրական մրցակցության»,- ասել է Քերիմլին։

Ադրբեջանի ընդդիմության վերջին խոշոր հանրահավաքը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 19-ին «Մեհսուլ» մարզադաշտում։ Այնուհետև կորոնավիրուսի  համավարակի սկսվելուց հետո հավաքներն արգելվել են, անցկացվող փոքր բողոքի ցույցերը՝ ճնշվել ոստիկանության կողմից։

Նշենք, որ կուսակցությունն օրերս հայտարարություն էր տարածել երկրում իշխանությունների կողմից իրականացվող  բռնաճնշումների վերաբերյալ։ Ընդդիմադիր կուսակցությունը միջազգային կազմակերպություններին և ժողովրդավարական աշխարհին կոչ էր առաջնահերթ ուշադրություն դարձնել քաղբանտարկյալների ազատությանը և Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների իրականացմանը երկրի կառավարության հետ շփումներում:

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել անկախ ու ընդդիմադիր լրագրողների, գործիչների նկատմամբ։ Նախորդ տարվա նոյեմբերից Ադրբեջանում շուրջ երկու տասնյակ լրագրողներ, հասարակական գործիչներ են ձերբակալվել։ Միջազգային կառույցներն ու իրավապաշտպանները կոչ են անում իշխանություններին ազատ արձակել նրանց։

Էմմա Չոբանյան