Մեկ քայլ հեռու ենք հաղթանակից․ Նեթանյահու

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ Իսրայելը «մեկ քայլ հեռու է հաղթանակից» Գազայի պատերազմում և խոստացել է, որ զինադադար չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ազատել բոլոր պատանդներին: Այս մասին Նեթանյահուն հայտարարել է կառավարության նիստի ժամանակ․ փոխանցում է Times of Israel-ը։

«Ես հասկացրեցի միջազգային հանրությանը. առանց պատանդների վերադարձի հրադադար չի լինի։ Դա պարզապես տեղի չի ունենա։ Սա է  Իսրայելի կառավարության քաղաքականությունը, և ես ողջունում եմ այն փաստը, որ Բայդենի վարչակազմն օրերս հստակ հայտարարեց, որ դա դեռևս նաև նրանց դիրքորոշումն է»:

Խոսելով պատերազմի զգալի ձեռքբերումների մասին՝ Նեթանյահուն հստակեցրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի 24 գումարտակներից 19-ը, սպանել, վիրավորել կամ գերեվարել է Համասի ահաբեկիչների զգալի մասին» «մաքրել է» Համասի ահաբեկչական բազաները Շիֆայում  և շատ այլ վայրերում, և մեթոդաբար ոչնչացնում է ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելային ցանցը: «Մենք մի քայլ հեռու ենք հաղթանակից»,- ասել է նա։