Զելենսկին պատրաստ չէ հրապարակավ կոչ անել օտարերկրյա բանակներին ուղղակիորեն մասնակցել ռազմական գործողություններին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինական հեռուստաալիքին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ ռազմական օգնությունն անվանել է «չափազանց կարևոր» և կոչ է արել Գերագույն ռադային հնարավորինս արագ ընդունել մոբիլիզացիայի մասին օրենքը՝ հավելելով, որ Ուկրաինան «իրավիճակի պատանդն է»։ Այս մասին հայտնում է DW-ն։

«Ցավոք, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցը Միացյալ Նահանգներում դարձել է ներքաղաքական խնդիր, թեև դա ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Կիևը չունի 25 Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր «Ուկրաինան ամբողջությամբ փակելու համար»։ Patriot-ն է, որ կկարողանա պաշտպանել Ուկրաինայի էներգետիկ համակարգը վերջին շաբաթների ընթացքում ռուսական զանգվածային հարձակումներից:

Հարցազրույցում Զելենսկին իր աջացությունն է հայտնել ֆրանսիական բանակի ներգրավման վերաբերյալ  Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը։ Նա ասել է, որ օտարերկրյա զինվորականները կարող են հատկապես օգտակար լինել ուկրաինական բանակի վերապատրաստման և շարքից դուրս եկած ռազմական տեխնիկայի վերանորոգման գործում։

Զելենսկին միաժամանակ նշել է, որ պատրաստ չէ հրապարակավ կոչ անել օտարերկրյա բանակներին ուղղակիորեն մասնակցել ռազմական գործողություններին, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը կօգտվի նման հնարավորությունից և «ամեն ինչ կանի այլ պետությունների ռազմական օգնությունը դադարեցնելու համար»։