Ուկրաինայում ՌԴ-ի հաստատված կորուստների թիվը գերազանցել է 50 հազարը

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ Mediazona-ի և BBC-ի համատեղ հաշվարկի՝ Ուկրաինայի հետ պատերազմում զոհվել է առնվազն 50 հազար ռուս զինվոր: Մահացածների առնվազն 43%-ը կապված չէր բանակի հետ Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման սկզբում․ հաստատված կորուստների 18%-ը գերիներ են, 13%-ը՝ կամավորներ, 12%-ը՝ մոբիլիզացված, ասված է հրապարակման մեջ։

Տեղեկացվում է, որ զոհված զինվորականների 28%-ի պարագայում չի հաջողվել պարզել որևէ զորամիավորման պատկանելությունը, քանի որ ՌԴ իշխանություններն այժմ շատ ավելի քիչ տեղեկություններ են հայտնում զոհվածների մասին, քան պատերազմի սկզբում։

Բայց նման մահախոսականներին, որպես կանոն, ուղեկցվում են քաղաքացիական հագուստով զինծառայողների լուսանկարներ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ «տվյալներ չկան» բաժնում գտնվողների զգալի մասը նախկինում առնչություն չի ունեցել ռազմական կառույցների հետ մինչ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկիզբը։ Հաշվի առնելով սա՝ «քաղաքացիական կյանքից» պատերազմ մեկնածների տեսակարար կշիռը կարող է հասնել ռուսական բանակի կենդանի ուժի կորուստների ընդհանուր թվի 70%-ին։

Հետազոտության մեջ օգտագործվել են բաց աղբյուրներից ստացված կորուստների տվյալները՝ պաշտոնյաների և լրատվամիջոցների հաղորդումներ, զոհերի հարազատների հրապարակումները սոցիալական ցանցերում, հուղարկավորության վայրերից ստացված տեղեկությունները: 2022 թվականի փետրվարի 24-ից ռուսական բանակում կորուստների իրական թիվը (բացառությամբ, այսպես կոչված, «ժողովրդական հանրապետությունների» տարածքների զինվորականների) կարող է շատ ավելին լինել, ասվում է հետազոտության մեջ։