Վթարներից զոհերի թիվն աճում է. ՆԳՆ-ն առանց վիճակագրության պնդում է` պատճառն արագությունն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
Բոլորը

Անցած տարի Հայաստանում վթարներից 378 մարդ է զոհվել, 6538-ը՝ վիրավորվել․ 2023-ին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4614, իսկ 2022-ին՝ 4308 պատահար։ Այսինքն՝ Հայաստանում տարեցտարի ՃՏՊ-ների թիվը մեծանում է։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պնդել է, թե Հայաստանում ՃՏՊ-ների թիվը շատացել է նաև ճանապարհների որակի բարձրացման պատճառով․ քանի որ փոսեր չկան, մարդիկ արագ են վարում։

Վարորդները հակադարձում են նախարարին և հորդորում շրջել մայրաքաղաքով․ ասում են՝ ինչպե՞ս կարող են արագ վարել, երբ ամբողջ մայրաքաղաքում փոսեր են։ Հենց այդ փոսերն էլ, ըստ նրանց, վթարների կամ վթարային իրավիճակների պատճառ են դառնում։

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանի համար տարակուսելի է ՆԳ նախարարի հայտարարությունը՝ այն դեպքում, երբ չկա վիճակագրություն, թե ՃՏՊ-ներն ինչի հետևանքով են։

«Տարիներ շարունակ այս վիճակն ունենալով հանդերձ՝ մեր ՃՈ-ն չունի որևէ վերլուծություն, թե, օրինակ, մահերի քանի տոկոսն է եղել չամրակապված լինելու պատճառով։ Օրինակ՝ ամբողջ աշխարհը պնդում է, որ ամրակապված լինելը 80 տոկոսով պակասեցնում է հավանական մահվան ելքը»,- ասում է փորձագետը։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում այսօր կրկին պնդեց՝ ՃՏՊ-ների հիմնական պատճառն արագության գերազանցումն է։

«Հանրապետությունում արձանագրված զոհերով և մարմնական վնասվածքներով ՃՏՊ-ների հիմնական պատճառն արագության գերազանցումն է։ Իսկ վարորդը բարձր արագությամբ կարող է մեքենա վարել բարեկարգ ճանապարհին, և հակառակը՝ փոսերով և չբարեկարգված ճանապարհներին արագ երթևեկել հնարավոր չէ։ Խոսքը սրա մասին է եղել։ Այս կամ այն ճանապարհահատվածի վիճակի մասին քննարկում չի եղել։ Ինչ վերաբերում է ճանապարհների վիճակին, բնականաբար, կան և՛ բարեկարգ, և՛ ոչ բարեկարգ ճանապարհներ»,- ասում է ՆԳՆ խոսնակը։

Միայն այս տարվա առաջին եռամսյակում՝ ապրիլի 3-ի դրությամբ, արձանագրվել է 987 ՃՏՊ, որի հետևանքով մահացել է 72 մարդ, վիրավորվել 1419-ը։ Իսկ միայն մայրաքաղաքում 2023-ին 1930 վթար է գրանցվել, զոհվել է 82 մարդ, 2022 թվականին՝ 1797 վթար, զոհվել է 53 մարդ։

Արտակ Գաբոյանը նշում է՝ մահվան ելքով վթարների մեծ մասում վարորդներն ու ուղևորներն ամրակապված չեն եղել։ Նրա խոսքով՝ այլ կլիներ ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թվի պատկերը, եթե, օրինակ, պարեկային ծառայողները տուգանեին չամրակապված վարորդներին և հետևողական լինեին այդ հարցում։

Ի տարբերություն ՀՀ-ի՝ աշխարհում, համաձայն ԱՀԿ-ի 2023 թվականի Ճանապարհային անվտանգության համաշխարհային զեկույցի, 2010 թվականից ի վեր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացությունների տարեկան թիվը նվազել է՝ հասնելով 1,19 միլիոնի։

Ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացությունը հնարավոր է եղել նվազեցնել ավելի քան 50%-ով 10 երկրներում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Բրունեյում, Դանիայում, Ճապոնիայում, Լիտվայում, Նորվեգիայում, Տրինիդադ և Տոբագոյում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Վենեսուելայում:

Իսկ Հայաստանում ցուցանիշները շարունակում են մտահոգիչ մնալ․ մեր երկիրը, հարևան երկրների համեմատ, ամենավատ դիրքում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան