ՄԻԵԴ դատավորի հավակնորդ Հայկ Ալումյանը չպատասխանեց Արթուր Սաքունցի` Մարտի 1-ի գործին առնչվող հարցին

Լուրեր

05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:03
Ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց ՀՀ-ի հիմնը այլ է․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:36
Վիեննայում Եվրոպայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել․ Bloomberg
05.08.2026 | 16:28
Դուք մեզ հեռացնելու համար չպետք է աշխատեք, այլ մեկ քաղաքացու բարօրության համար․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:27
Հայաստանի թիմը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում
05.08.2026 | 16:20
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու ներկա տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
Բոլորը

Վճռաբեկ դատարանում ընթանում է ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլը:Հանձնաժողովի կազմում է նաև «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Վերջինս Ալումյանին հարց տվեց 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններից:

«2008 թվականի մարտի 1-ին ինչ որ կատարվեց, դրա մեղավորն իշխանությո՞ւնն էր,- հարցրեց Սաքունցը, սակայն Ալումյանը պատասխանեց, որ հարցը քաղաքական կոմպոնենտ ունի,

«Անվիճելի է, որ այս հարցը քաղաքական կոմպոնենտ ունի, իսկ ես այդ հարցին այս ընթացակարգի շրջանակներում չեմ ցանկանում պատախսանել»,- ասաց Ալումյանը` միաժամանակ նշելով, որ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ դեռևս գործեր են քննվում, և ինքը չի ցանկանում դատարանների տիրույթում գտնվող հարցերի վերաբերյալ պատասխաններ տալ:

Նշենք, որ Հայկ Ալումյանը եղել է Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, բազմիցս պնդել է, որ նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում , ընդ որում` նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող Դատախազության ներկայացուցիչը` Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Քոչարյանին առնվող գործերով որոշումներ կայացրած Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՍՀ նախագահ Արման Դիլանյանն այսօրվա մրցույթի հանձնաժողովի կազմում են:

Արաքս Մամուլյան