Վճռաբեկ դատարանում մեկնարկեց ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող դատավորի թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վճռաբեկ դատարանում քիչ առաջ մեկնարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից առաջադրվող դատավորի թեկնածուների ընտրության հարցազրույցների փուլը։

ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության մրցույթ հայտարարելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ այս տարի լրանում է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, և նրան պետք է փոխարինել նոր դատավորով։

Այսօրվա ընտրությամբ, սակայն, ՄԻԵԴ դատավորը ընտրված չի համարվի, քանի որ մեկ փուլ էլ նախատեսվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Այսօրվա մրցույթի արդյունքում երեք թեկնածու է ընտրվելու:

Նշենք, որ Հայաստանում ևս թեկնածուների ընտրության համար երկու փուլ է նախատեսված եղել․ առաջին փուլը հաղթահարել ու հարցազրույցի փուլ են անցել ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը, փաստաբան Հայկ Ալումյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Մարգարյանը, դատավորներ Նորա Կարապետյանը, Լիզա Գրիգորյանը, սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։

Հարցազրույցներն անցկացվելու են այսօր՝ սկսած ժամը 14։00-ից և շարունակվեն վաղը՝ ժամը 10։00-ից։

Վարչապետի որոշման համաձայն՝ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովի անդամներն են․
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը (համաձայնությամբ).
2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը (համաձայնությամբ).
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը.
4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.
5) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ).
6) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը (համաձայնությամբ). 7) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (համաձայնությամբ).
7) Մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ).
8) Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը (համաձայնությամբ).
9) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը (համաձայնությամբ).
10) «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահը (համաձայնությամբ):

Առաջին մասնակիցը Հայկ Ալումյանն է, նրա հարցազրույցն արդեն սկսվել է:

Արաքս Մամուլյան