Բոտսվանան սպառնում է Գերմանիա ուղարկել 20 հազար փիղ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Բոտսվանայի նախագահ Մոկվիեցի Մասիսին սպառնացել է Գերմանիա ուղարկել 20 հազար փիղ։ Նա այսպես է արձագանքել որսորդական ավարի ներկրումը սահմանափակելու՝ գերմանական իշխանությունների առաջարկին։

Այն բանից հետո, երբ Գերմանիայի շրջակա միջավայրի և բնության պահպանության նախարարությունն առաջարկել է նման ավարի ներմուծման սահմանափակումներ, նախագահ Մասիսին գերմանական Bild-ին տված հարցազրույցում հիշեցրել է, որ փղերի պոպուլյացիայի պաշտպանության համար ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանք այնքան են շատացել, որ որսը նրանց քանակը զսպելու միակ միջոցն է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Եթե ավարների արտահանումն արգելվի, պարզաբանել է նախագահը, ապա որս չի լինի, և արդյունքում Բոտսվանայի բնակչությունը կկորցնի իր եկամտի զգալի մասը, իսկ փղերն ավելի շատ կբազմանան։

«Գերմանացիներն իրենք պետք է փորձեն կենդանիների հետ ապրել այնպես, ինչպես փորձում են մեզ համոզել, և դա կատակ չէ»,- ասել է Մասիսին:

Աշխարհի փղերի շուրջ մեկ երրորդը ապրում է Բոտսվանայում՝ ավելի քան 130 հազար: Փղերն ուտում են գյուղացիների բերքը, տրորում դաշտերը, ոչնչացնում մասնավոր սեփականությունը, երբեմն նաև սպանում մարդկանց:

Բոտսվանան մեծ երկիր է, սակայն տարածքի երկու երրորդն անապատ է, իսկ մնացած մասում բնակվում է ընդամենը 2,5 միլիոն մարդ: Երկիրն արդեն 8000 փիղ է նվիրաբերել հարևան Անգոլային, մի քանի հարյուրը նաև առաջարկել է Մոզամբիկին՝ փորձելով ինչ-որ կերպ վերահսկել դրանց թիվը:

«Մենք կցանկանայինք նման նվեր մատուցել Գերմանիային»,- ասել է Մասիսին՝ հավելելով, որ չի հանդուրժի մերժումը։

Ավելի վաղ նմանատիպ առաջարկով հանդես էր եկել Բոտսվանայի վայրի բնության նախարար Դումեզվենի Մթիմխուլուն, որը սպառնացել էր 10 հազար փիղ ուղարկել Լոնդոնի Հայդ պարկ, որպեսզի բրիտանացիներն «իրենց մաշկի վրա զգան այդ կենդանիների հետ սերտ համակեցության բոլոր հաճույքները»։