Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք, ժամանակն է, որ Եվրոպան ակտիվանա․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Le Monde»-ում հրապարակված հոդվածում կոչ է անում Բրյուսելին դուրս գալ հավասար հեռավորության քաղաքականությունից Հայաստանի, որը որոշել է թեքվել դեպի Արևմուտք, և Ադրբեջանի միջև, որը ինքնահաստատվում է ռուսական ազդեցության տակ գտնվող ագրեսիվ ավտոկրատների ճամբարում։

Ըստ նրա՝ մինչ բոլորի հայացքները կենտրոնացած են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմի վրա, աշխարհաքաղաքական մեկ այլ մեծ տեղաշարժ է տեղի ունենում Եվրոպայում, այս անգամ՝ Հարավային Կովկասում:

«Չնայած Ռուսաստանից պատմական, տնտեսական, էներգետիկ և ռազմական կախվածությանը, նրա հողում հազարավոր ռուսական զորքերի ֆիզիկական ներկայությանը՝ Հայաստանի կառավարությունը համարձակ ու համաձայնեցված ջանքեր է գործադրել՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունն ու ավելի սերտ հարաբերություններ կառուցելու ժողովրդավարական Արևմուտքի հետ»,- գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։

Այս վերակողմնորոշումը, ըստ Ռասմուսենի, ժամանակ է պահանջում, բայց նաև պահանջում է Եվրոպական միությունից ավելի հավակնոտ ռազմավարություն որդեգրել Հայաստանի ժողովրդավարության նկատմամբ:

«Պետք է սկսել նրանից, որ վերջ դրվի այն թյուր մտքին, որ Եվրամիությունը պետք է չեզոք դերակատար լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվրոպան պետք է միջնորդի դեր ստանձնի կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում։ Սակայն նրա մոտեցումը պետք է արտացոլի այն իրողությունը, որ Հայաստանն ընտրել է եվրոպական ժողովրդավարական երկրների համայնքը, մինչդեռ Ադրբեջանը գտնվում է ագրեսիվ ավտոկրատների ճամբարում։ Եվրոպական հստակության և հավակնությունների բացակայությունը կարող է վտանգել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը և վտանգել նրա աշխարհաքաղաքական առանցքը»,- ընդգծել է Ռասմուսենը՝ նշելով, որ այս նոր մոտեցումը պետք է սկսվի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ գագաթնաժողովից, որտեղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։

Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանն արդեն սառեցրել է հարաբերությունները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ, զորավարժություններ է կազմակերպել Միացյալ Նահանգների հետ, նաև ձգտում է ընդլայնել տնտեսական կապերը ժողովրդավարական տնտեսությունների հետ։

«2023 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ներսում ռազմավարական բարձունքների շարունակական օկուպացումից հետո ՀՀ-ում անվտանգության իրավիճակը փխրուն է»,- գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ ռուս պրոպագանդիստները ձգտում են խաթարել Հայաստանի կառավարության լեգիտիմությունը, և ներկայում Հայաստանում տեղակայված հազարավոր ռուսական զորքերի չեզոքությունը հեռու է երաշխավորված լինելուց, հատկապես՝ այն բանից հետո, երբ ռուս «խաղաղապահները» կանգնած էին, երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը։ Ըստ Ռասմուսենի՝ մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ամրապնդել հայկական ժողովրդավարությունը և դիվերսիֆիկացնել իր երկրի արտաքին քաղաքականությունը՝ նայելով դեպի Արևմուտք, Եվրոպան և նրա ժողովրդավարական գործընկերները պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկեն՝ աջակցելու նրա այդ ջանքերին։

Հիշեցնենք, որ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամների ցանց» խումբն ավելի վաղ նաև զեկույց էր հրապարակել  Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ, որը Բաքվի և Մոսկվայի դժգոհությունն էր առաջացրել։

Էմմա Չոբանյան