Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում հանգստացողների անվտանգության ապահովման հարցեր

Լուրեր

26.04.2026 | 21:21
Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են
26.04.2026 | 19:53
Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
26.04.2026 | 19:14
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26.04.2026 | 18:54
Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով
26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Այսօր՝ ապրիլի 3-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանին, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին և էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Կարեն Սարգսյանին։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալները, պատասխանատու ոլորտների պաշտոնատար անձինք։

«Հանդիպման առանցքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելման, հանրային և մասնավոր լողափերում փրկարարական ծառայության կազմակերպման, պետություն-մասնավոր համագործակցության ձևավորման հարցերն էին։

Ողջունելով հյուրերին՝ Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրեց լողասեզոնի ընթացքում հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով Սևանա լճի հանրային լողափերում և Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների ուժերով և միջոցներով շուրջօրյա ջրափրկարարական հերթապահությունները, կատարված աշխատանքները, ինչպես նաև լողափերում փրկարարական ծառայողների կողմից իրականացվող իրազեկման աշխատանքները։

Իր խոսքում տնօրենն անդրադարձավ լողափերում և բուֆերային գոտիներում հսկողության, տվյալ տարածքները շահագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների իրականացման հարցերին՝ կարևորելով հսկիչ-փրկարարի ինստիտուտի ձևավորման և ներդրման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա կանխարգելել ջրային գոտիներում դժբախտ պատահարները, միաժամանակ ապահովել հանգստացողների անվտանգությունը։

ՆԳ նախարարի տեղակալը պատրաստակամություն հայտնեց կազմակերպել փրկարարների, փրկարարական կազմավորումների վերապատրաստման և որակավորման գործընթացը՝ որպեսզի վերջիններս առավելագույն պատրաստված լինեն փրկարարական գործողություններ իրականացնել նշված տարածքներում։

Հանդիպման շրջանակներում քննարկվեցին նաև ջրային տրանսպորտային միջոցներում տեղորոշման համակարգի տեղադրման, դրանց գրանցման և հաշվառման, ջրային հատվածում՝ անվտանգության գոտիների սահմանման և արգելանշանների տեղադրման, ափամերձ տարածքներում՝ սանիտարական վիճակի համապատասխանության և փրկարարական աշտարակ-դիտակետերի տեղադրման հարցերը։

Ի թիվս այլ հարցերի քննարկվեցին պետություն-մասնավոր գործառույթների տարանջատման և իրականացման, օրենսդրական դաշտի բարելավման, վարչական պատասխանատվության սահմանման, այլ միջոցառումների իրականացման հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։