Արցախից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով․ՔԿ

Լուրեր

28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամայնը։

«Մարտի 31-ին քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակներում Սարգիս Գալստյանին ներկայացվել է մեղադրանք՝ լրտեսության համար և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- մարամասնեց ՔԿ խոսնակը։

Նա այլ տեղեկություններ չփոխանցեց՝ հղում անելով նախաքննության շահերը։ Ավելի վաղ «Լուրեր»-ը հայտնել էր, որ մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ։

Հիշեցնենք՝ Արցախից 100 հազարից ավելի հայերի բռնի տեղահանումից շուրջ 10 օր անց տեղեկություններ շրջանառվեցին, որ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահը օկուպացված Ստեփանակերտի պարետ է նշանակել հայազգի Սարգիս Գալստյանին։ Այս տեղեկությունը պաշտոնապես ոչ ոք չհաստատեցվ, սկզբնաղբյուրը լրագրող Թաթուլ Հակոբյանն էր։

Սարգիս Գալստյանը սեպտեմբերի 28-ին Սարգիս Շահրամանյանի հրամանագրով նշանակվել էր Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։