Ինչ են պատմում Սարգիս Գալստյանի ազգականն ու գործընկերը․ Բաքվի կողմից պաշտոն ստանալը ո՛չ հերքվում է, ո՛չ հաստատվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Արցախից 100 հազարից ավելի հայերի բռնի տեղահանումից շուրջ 10 օր անց տեղեկություններ են շրջանառվում, որ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահը օկուպացված Ստեփանակերտի պարետ է նշանակել հայազգի Սարգիս Գալստյանին։ Այս տեղեկությունը պաշտոնապես ոչ ոք չի հաստատում, սկզբնաղբյուրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է։

Սարգիս Գալստյանը սեպտեմբերի 28-ին Սարգիս Շահրամանյանի հրամանագրով նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Ուշագրավ է, որ Շահրամանյանի մեկ այլ հրամանագրով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու են Արցախի բոլոր պետական կառույցները, Լեռնային Ղարաբաղը, որպես հանրապետություն, դադարելու է գոյություն ունենալ։

Factor TV-ն Ստեփանակերտում պարետ նշանակվելու մասին տեղեկությունը փորձեց պարզել Սարգիս Գալստյանից։ Նրան պատկանող հեռախոսահամարի զանգին պատասխանեց մի կին՝ նշելով, որ կարող ենք հարցն իր միջոցով փոխանցել Սարգիս Գալստյանին՝ չհերքելով, որ այդ հեռախոսահամարը պատկանում է Գալստյանին։

Որոշ ժամանակ անց մեկ այլ հեռախոսահամարից կրկին զանգահարեցինք նույն համարին, բայց այս անգամ արդեն պատասխանեց մի տղամարդ՝ ասելով, որ սխալ ենք զանգահարել։

Սարգիս Գալստյանը մինչ այս զբաղեցրել է Արցախի ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրենն է, լրագրող Թաթուլ Հակոբյանի պնդմամբ՝ քավոր-սանիկական կապեր ունի Արցախի նախկին նախագահ, Բաքվի կողմից կալանավորված Բակո Սահակյանի հետ։

Սարգիս Գալստյանի նախկին գործընկեր, մինչ բռնի տեղահանումը Արցախի ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Արթուր Հայրապետյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ ընդհանուր ծանոթից է իմացել Բաքվի կողմից Գալստյանին Ստեփանակերտի պարետ նշանակելու մասին։ Արթուր Հայրապետյանն ասաց, որ Սարգիս Գալստյանին շուրջ մեկ ամիս առաջ է տեսել։ Ասում է՝ Գալստյանը մշտապես խուսափել է դիրքորոշում հայտնել Բաքվի ցեղասպան քաղաքականության վերաբերյալ։

Սարգիս Գալստյանն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբայրն է։ Factor TV-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանը հաստատեց, որ Սարգիս Գալստյանը շարունակում է բնակվել Ստեփանակերտում։ Այնուհանդերձ, Դավիթ Գալստյանը Factor TV-ի հարցին ուղիղ չպատասխանեց՝ ի վերջո, Սարգիս Գալստյանը նշանակվե՞լ է, թե՞ ոչ։

Դավիթ Գալստյանն ասաց՝ այս տեղեկությունը տարածվելուց հետո Սարգիս Գալստյանի հետ կապ հաստատել չի կարողացել, սակայն նշեց, թե հորեղբայրն ավելի վաղ հիմնավորել է, թե ինչու է որոշել շարունակել ապրել Արցախում։

Նշենք, որ Արցախից, պաշտոնական տվյալների համաձայն, բռնի տեղահանվել է 100 625 անձ։ Արցախում մնացածների թիվը չի հրապարակվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան