Գավառի մանկատանը պատկանող զբոսայգում կառուցված շենք շինությունների նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Գլխավոր դատախազությունում 2022 թվականին, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող զբոսայգու տարածքից հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու, շենք շինությունների նկատմամբ կառուցապատողի օգտագործման և տիրապետման իրավունքը գրանցելու կադաստրային գործը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությունը:

Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ Պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե. 2022 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին):

Քրեական վարույթով պարզվել է, որ 2011 թվականի մայիսի 13-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և վերջինիս ազգական Լ.Հ.-ի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր՝ նոտարական վավերացմամբ, որով Լ.Հ.-ին վարձակալության է տրամադրվել «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող զբոսայգու հարավարևմտյան մասում գտնվող՝ 500 քմ ընդհանուր մակերեսով տարածքը՝ մանկական սրճարան կառուցելու նպատակով:

2011 թվականի մայիսի 19-ին Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցվել է Լ.Հ.-ի վարձակալության իրավունքը՝ 750 քմ մակերեսով տարածքի նկատմամբ: 2015 թվականի հուլիսի 7-ին վարձակալության պայմանագրով՝ վարձակալության իրավունքով, նույն անձին է տրամադրվել 700 քմ մակերեսով տարածքը: 2020 թվականի օգոստոսի 11-ին գրանցվել է Լ.Հ.-ի կողմից կառուցապատման իրավունքը հողամասի՝ 0.0575 հա մակերեսով տարածքի նկատմամբ, իսկ շենք շինությունների նկատմամբ գրանցվել է կառուցապատողի օգտագործման և տիրապետման իրավունքը:

Քրեական վարույթով պարզվել է, որ վարձակալած անձը գույքն օգտագործել է պայմանագրի պայմաններին անհամապատասխան. չի օգտագործել որպես մանկական սրճարան (տարածքի զննությամբ հայտնաբերվել են գարեջրի գովազդային պաստառներ, սեղաններին՝ մոխրամաններ):

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում այցելել էր նաև Գավառի մանկատուն և մարզի դատախազ Գագիկ Այվազյանին մի շարք հանձնարարականներ տվել վերոնշյալ խնդրի վերաբերյալ:

Գեղարքունիքի մարզի դատախազությունից միջնորդագիր է ուղարկվել «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել հողամասերի նկատմամբ Լ.Հ.-ի իրավունքների պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, իսկ շենք շինությունների նկատմամբ՝ ՀՀ սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ:

Միջնորդագրի արդյունքում՝ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցվել է, իսկ շենք շինությունների նկատմամբ 2024 թվականի ապրիլի 1-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: