Հաագայում քննարկվում է «Պուտինի համար տրիբունալի» հարցը

Լուրեր

12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
Բոլորը

Այսօր Հաագայում մեկնարկել է «Վերականգնում ենք Ուկրաինայի արդարադատությունը» միջկառավարական համաժողովը։ Նիդեռլանդների և Ուկրաինայի կառավարություններն ամփոփում են Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման հետևանքով կատարված հանցագործությունների հետաքննության միջանկյալ արդյունքները, մեղավորների դատական հետապնդումը և այդ ուղղությամբ միջազգային ջանքերի համակարգումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Համաժողովի երկրորդ նպատակն է հասնել հետագա առաջընթացի՝ արդարադատության ոլորտում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևի» նպատակներին հասնելու գործում։ Կիևի խնդրանքով Նիդերլանդներն առաջատար դեր է խաղում այս գործընթացում։

Խոսքը վերաբերում է ազգային հողի վրա ընդդեմ մարդկության կատարած հանցագործությունների ու ռազմական հանցագործությունների հետաքննման ու դատական հետապնդման գործում Ուկրաինային աջակցությանը, որով այժմ զբաղվում է 24 երկիր։
Կոնկրետ այս դեպքում շարունակվում է գլոբալ քննարկում Ռուսաստանի ռազմական և քաղաքական ղեկավարության համար հատուկ տրիբունալի ստեղծման շուրջ։

«Սա բարդ քննարկում է»,- համաժողովի մեկնարկից առաջ Հաագայում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։