Ֆինլանդիայում 12-ամյա աշակերտը կրակ է բացել դպրոցում

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում 12-ամյա աշակերտը կրակ է բացել դպրոցում, ինչի հետևանքով սպանվել է նրա համադասարանցիներից մեկը, ևս երկուսը ծանր վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Yle-ն։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան Վիերտոլա դպրոցում։ Ոստիկանությունը կրակոցների մասին հաղորդում է ստացել առավոտյան ժամը 09։08-ին։ Մահացածն ու վիրավորը կրակ բացած աշակերտի հետ սովորել են նույն դասարանում։ Ոստիկանությունը չի հայտնել, թե ինչով է պայմանավորված եղել բախումը։

Ոստիկանները մեկ ժամ անց բերման են ենթարկել կրակելու մեջ կասկածվող դեռահասին՝ նա դիմադրություն չի ցուցաբերել։  Նրա մոտի  ատրճանակը, ըստ ոստիկանության, պատկանել է իր ազգականին:

Ֆիննական լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալվածին դժվար թե դատեն, քանի որ երկրում քրեական պատասխանատվության ենթարկում են միայն 15 տարեկանից։ Դեռահասին կհարցաքննի ոստիկանությունը, ապա կհանձնի սոցիալական ծառայություններին: