Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ավելի շատ են ազդում ՌԴ տնտեսության վրա, քան Արևմուտքի պատժամիջոցները․CNN

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարձակումները հնարավոր են դարձել ավելի մեծ հեռահարությամբ և ավելի առաջադեմ հնարավորություններով ԱԹՍ-ների կիրառմամբ՝ վկայակոչելով ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ծրագրին մոտ կանգնած աղբյուրին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի զրուցակիցի խոսքով՝ Ուկրաինան ու նրա դաշնակիցները նախօրոք են որոշում անօդաչուների թռիչքները և արհեստական բանականության օգտագործումը խոցում է թիրախները «մի քանի մետրի ճշգրտությամբ»։

CNN-ը, վկայակոչելով մի քանի փորձագետների, նշում է, որ ամենից հաճախ ուկրաինական անօդաչու սարքերի հարվածներն իրականացվում են ոչ թե վառելիքի պահեստարանների, այլ նավթավերամշակման գործարանների վրա, որտեղ հում նավթը վերամշակվում և վերածվում է վառելիքի։

Փորձագետները ենթադրում են, որ այս հարձակումները կարող են մեծ ազդեցություն ունենալ ռուսական տնտեսության վրա, քան ներկա պատժամիջոցները։

«Եթե մտածենք մինչ այս սահմանված պատժամիջոցների մասին, ապա դրանք հիմնականում շրջանցել են էներգետիկ ոլորտը», – բացատրել  է Հելիմա Քրոֆթը RBC Capital Markets ներդրումային բանկից:

«Իրականում էներգակիրների, հում նավթի, բնական գազի և վերամշակված նավթամթերքների արտահանումն էր, որը Ռուսաստանին տնտեսական փրկություն տվեց այս պատերազմը շարունակելու համար»,- հավելել է նա։

Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարձակումներն արդեն հանգեցրել են նավթի համաշխարհային գների աճին։ Այս տարի Brent տեսակի նավթի գինը բարձրացել է գրեթե 13 տոկոսով։

Ամերիկացի պաշտոնյաները անհանգստացած են համաշխարհային տնտեսության վրա այդ հարձակումների ազդեցությունից, սակայն լրատվամիջոցը նշում է, որ  «Ուկրաինայի ֆինանսավորման հետ կապված փակուղին Վաշինգտոնում և հաջորդ տարի Սպիտակ տանը փոփոխությունների հնարավորությունը կարող է Կիևին որոշակի ազատություն տալ»։