Կայացել է արագ և բլից շախմատի առաջնությունը, որին 12 համալսարանների շուրջ 80 ուսանողներ են մասնակցել

Լուրեր

05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մենարկել են ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի գարնանային փուլը: Մինչ այս անցկացված մրցումներին շուրջ 14 համալսարանների ավելի քան 300 ուսանողներ են մասնակցել․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ ամբողջ տարվա ընթացքում նախատեսվում է 20 բուհերի 1000-ից ավելի ուսանողների մասնակցություն:

Խաղերի շրջանակում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դահլիճում կայացել է արագ և բլից շախմատի առաջնությունը, որին 12 համալսարանների շուրջ 80 ուսանողներ են մասնակցել:

Արագ շախմատի մրցումներում մրցանակային տեղեր են զբաղեցրել Շանթ Սարգսյանը (1-ին տեղ, ՀՖԿՍՊԻ), Ալեն Երեմյանը (2-րդ տեղ, ՀՖԿՍՊԻ) և Ռոբերտ Մուրադյանը (3-րդ տեղ, ԵՊԲՀ): Կանանց պայքարում լավագույն եռյակն ունեցել է այս տեսքը՝ 1. Արփինե Գրիգորյանը (ԵՊԲՀ), 2. Աննա Խաչատրյան (Հայ-Ռուսական համալսարան), 3. Վերոնիկա Խաչատրյան (Հայաստանի ամերիկյան համալսարան):

Արագ շախմատի կանանց պայքարում թիմային առաջին տեղը զբաղեցրել է Ամերիկյան համալսարանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ ՀՖԿՍՊԻ թիմը:

Բլից շախմատի մրցումներում 7 տուրից հետո հաղթող են ճանաչվել Շանթ Սարգսյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

Ուսանողական խաղերի շրջանակում արդեն անցկացվել է նաև բազկամարտի առաջնությունը: Մրցաշարին 14 համալսարանների շուրջ 120 ուսանողներ են մասնակցել:

ԵՊՀ հրաձգարանում էլ կայացել է հրաձգության առաջնությունը, որին 13 համալսարանների շուրջ 90 ուսանողներ են մասնակցել: Աղջիկների պայքարում լավագույն եռյակը կազմել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի թիմերը: Տղաների պայքարում լավագույն եռյակն ունեցել է այս տեսքը՝

1. ՀՖԿՍՊԻ

2. ԵՊՀ

3. ՀԱՊՀ

ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի շրջանակում մեկնարկել է նաև «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը:

Խաղերը շարունակվելու են մինչև դեկտեմբեր: Գարնանային փուլում կայանալու են նաև 3X3 բասկետբոլի, սեղանի թենիսի, լողափնյա վոլեյբոլի մրցումները: