Իրանն Իսրայելին մեղադրել է Դամասկոսում իր հյուպատոսությանը հարված հասցնելու մեջ

Լուրեր

12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու գեներալներ՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, զոհվել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի մոտ ավիահարվածի հետևանքով, որը Թեհրանի պնդմամբ իրականացվել է Իսրայելի կողմից։ Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը։ Նրանցից բացի սպանվել է ԻՀՊԿ-ի ևս հինգ սպա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զահեդին 2006-2009 թվականներին եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը և ղեկավարել է ԻՀՊԿ-ի գործողությունները 2017 թվականից: Ընդհանուր առմամբ, հարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են, հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարվածը եղել է հյուպատոսության հարակից շենքին, որն ամբողջությամբ ավերվել է։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելին է պատասխանատու համարում հարձակման համար: Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարվածը «բոլոր միջազգային կոնվենցիաների խախտում է», ասել է Աբդոլլահիանը։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ չի մեկնաբանում այս հայտարարությունները: