Խարկովի նահանգապետը հայտնել է քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին

Լուրեր

12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
Բոլորը

Ռուս զինվորականները հարվածներ են հասցրել  Խարկովի մերձակայքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սինեգուբովի խոսքով՝ երկուշաբթի օրը Խարկովում լսված պայթյունը կապված է Խարկովի մարզի Լյուբոտինսկի համայնքի ուղղությամբ հասցված հարվածի հետ։ Նա ասել է, որ հարձակումը եղել է քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտի վրա, սակայն կոնկրետ չի մանրամասնել՝ ինչի մասին է խոսքը։  Ըստ պաշտոնյայի՝ նախնական տվյալներով՝ վիրավորներ չկան, սակայն երկրորդ հարվածի սպառնալիք կա։ Ռուսական կողմը չի մեկնաբանել Խարկովում պայթյունների մասին հաղորդումները։

Չնայած Խարկովի ուղղությամբ պարբերական բնույթ կրող հարվածներին՝ ո՛չ իշխանությունները, ո՛չ զինվորականները քաղաքը տարհանելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Այս մասին LIGA.net-ին տված հարցազրույցում ասել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

«Տարհանումը կատարվում է այն շրջանից, որտեղ մարտերը շարունակվում են։ Եվ այս մարդիկ գնում են Խարկով։ Այժմ քաղաքն ունի 1,3 միլիոն բնակիչ։ Առայժմ ո՛չ մենք, ո՛չ զինվորականները Խարկովից տարհանվելու պատճառ չենք տեսնում»,-ասել է նա։