Մոսկվայի դատարանը Գոզմանի գործը կքննի հեռակա կարգով

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Մոսկվայի Գագարինյան դատարանը նյութեր է ստացել «ռազմական կեղծիքների» վերաբերյալ քրեական գործից, որը հարուցվել է 73-ամյա քաղաքական գործիչ և հրապարակախոս Լեոնիդ Գոզմանի դեմ (Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» հայտարարված): Այս մասին գրում է Mediazona-ն (ևս գրանցված է «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում)՝ հղում անելով Մոսկվայի դատարանների տվյալների բազային։ Քանի որ Գոզմանը հեռացել է Ռուսաստանից, գործը կքննվի հեռակա կարգով։

Անցյալ տարվա դեկտեմբերին ՏԱՍՍ-ը, վկայակոչելով անանուն աղբյուրը, հայտնել էր, որ «Աջակողմյան ուժերի միություն» կուսակցության նախկին ղեկավարներից մեկի դեմ գործ է հարուցվել ռուսական բանակի մասին «կեղծիքների» համար։ Փետրվարին Մոսկվայի Գագարինյան դատարանը հեռակա կարգով ձերբակալել էր Գոզմանին։

2022 թվականի սեպտեմբերին քաղաքական գործիչը երկու անգամ ձերբակալվել է 15 օրով՝ ԽՍՀՄ-ը նացիստական Գերմանիայի հետ հրապարակայնորեն նույնականացնելու վերաբերյալ վարչական գործով։ Պատճառը Facebook-ում և LiveJournal-ում 2020 և 2013 թվականներին արված գրառումներն էին։  Գոզմանը, մասնավորապես, գրել էր, որ Ստալինը Հիտլերից վատն է, դրանից հետո քաղաքական գործիչը լքել էր Ռուսաստանը։