Ուշադրություն է դարձվելու ՀՀ-ի տնտեսական կայունությանը․ Պետեր Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին

Լուրեր

25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ճիշտ չէ, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են «անվտանգության երաշխիքները»։ Չեն քննարկվելու այն հարցերը, որոնք դուրս են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան երկկողմ օրակարգից»,- ասել է նա։

Ստանոն ընդգծել է՝ հանդիպման թեմա չեն հանդիսանում ո՛չ կարգավորման ներկայիս գործընթացը, ո՛չ խաղաղ բանակցությունները, ո՛չ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։

«Հիմնական ուշադրությունը դարձվելու է Հայաստանի տնտեսական կայունությանը և այդ երկրի հետ մեր երկկողմ համագործակցությանը։ Բարձր մակարդակի հանդիպումը, որը Եվրամիությունը կազմակերպում է ԱՄՆ-ի և Հայաստանի հետ, երկկողմ ուշադրություն է դարձվելու Հայաստանի հետ մեր համագործակցության վրա։ Այս մասին հայտարարվել է անցյալ տարվա հոկտեմբերին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կիսում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ և բարգավաճ ապագային աջակցելու հանձնառությանը»,- ասել է Ստանոն։

Նրա խոսքով՝ հանդիպումն այս հանձնառության ցուցադրումն է և արտացոլում է շարունակական անդրատլանտյան համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ։

«Սա հնարավորություն կտա քննարկելու Հայաստանի հետ մեր խորացող համագործակցությունը՝ բարձրացնելու նրա տնտեսական կայունությունը՝ հիմնված ԵՄ-ի և Հայաստանի միջև երկկողմ Համապարփակ և ընդլայնված գործընկերության ու ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր ծրագրի վրա վերջերս մեկնարկած աշխատանքի համատեքստում: Կայուն ու ավելի դիմակայուն Հայաստանը նշանակում է ավելի կայուն Հարավային Կովկաս։ Մեր ջանքերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ համապատասխանում են ամբողջ տարածաշրջանի ու նրա կայունության շահերին»,- հայտարարել է Ստանոն։

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 5-ին Բրյուսելում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ։

Ավելի վաղ հանդիպման վերաբերյալ իրենց դժգոհություններն էին հայտնել  Ադրբեջանի ԱԳՆ-ն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Էմմա Չոբանյան