Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 21:21
Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են
26.04.2026 | 19:53
Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
26.04.2026 | 19:14
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26.04.2026 | 18:54
Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով
26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրել է Հայաստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությունն՝ ըստ չափման խմբերի և ցուցանիշների գնահատման։ Ամենաբարձր միավորներն ունեն հանձնաժողովի անկախությունը և կարգավիճակը՝ 77,8 %, ամենացածրը կանխարգելումը, հակակոռուպցիոն կրթությունը և հանրային իրազեկումը՝ 22 %։

Հետազոտության նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ բարելավելու մարմնի գործունեությունը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլեսյան գարշապարը» մարդկային ռեսուրսներն են։ Այս մասին զեկույցի ներկայացման միջոցառման ժամանակ ասաց ԹԻՀԿ հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը։

«Այս կարճ ժամանակահատվածում ունենալ 23 % հոսունություն, 4 տարվա ընթացքում 4 գլխավոր քարտուղար է փոխվել։ Հենց այս երևույթը ազդում է հանձնաժողովի աշխատանքի վրա կամ անձնակազմի փորձառության վրա, մարդիկ չեն հասցնում փորձ ձեռք բերել»,- նշեց Խուդավերդյանը։

Ներքին բարեվարքության և հաշվետվողականության հարցում ևս հանձնաժողովը ցածր ցուցանիշներ ունի՝ 25 %: Խնդիրները հատկապես վերաբերում են բողոքների քննությանը, դրանց արդյունքներին, գործընթացների պատշաճ կատարմանը, ներքին ու արտաքին վերահսկողության մեխանիզմներին։

Հանձնաժողովի վարույթները հիմնականում ձգձգվում են, նշում է Խուդավերդյանը։ Բացի այդ՝ ցածր է հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալը թաքցնելու հայտանիշով բացահայտված գործերի ցուցանիշը։ Հանձնաժողովն ապօրինի հարստացման վերաբերյալ ոչ մի անհամապատասխանության դեպք չի գտել ու իրավապահ մարմիններին չի ներկայացրել։

Վարքագծի կանոնների, այլ սահմանափակումների խախտումների, էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման, ազդարարումների վերաբերյալ ընդհանրապես վարույթներ չեն եղել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի խոսքով՝ գնահատումն իրականացվել է 2022 թվականի արդյունքներով, ու զեկույցում մատնանշված մի շարք խնդիրներ արդեն լուծված են կամ քայլեր են ձեռնարկվում լուծման ուղղությամբ։ Ըստ նրա՝ արդյունքները շոշափելի կդառնան առաջիկա տարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան