ՌԴ-ում Տաջիկստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել «Կրոկուս»-ի ահաբեկչությունն արդարացնելու համար

Լուրեր

14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
Բոլորը

Մարտի 27-ին Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Տաջիկստանի 26-ամյա քաղաքացի Բախոդուր Զուխուրովը, իբր, «Կրոկուս սիթի հոլլ»-ի վրա «ահաբեկչական հարձակումն արդարացնելու համար»։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մասով, գրում է Astra-ն։

Հետաքննության վարկածի համաձայն՝ նա ինչ-որ Telegram չաթում «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութն է հրապարակել՝ «այն արդարացնող բովանդակությամբ» մեկնաբանություններով։ Թե կոնկրետ ինչ մեկնաբանություններ են ու արդյո՞ք դրանք հենց Զուխուրովն է հրապարակել, հայտնի չէ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տաջիկստանի քաղաքացի Ահմադ Ֆայզուլոխոնզոդան, որը, իբր, եղել է այն Telegram խմբի անդամ, որի միջոցով հավաքագրվել են մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվողները, կվտարվի Ռուսաստանից։ Նա նաև տուգանվել է 5000 ռուբլով և տեղափոխվել է օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման վայրում, հայտնել է Սանկտ Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայության ղեկավար Դարիա Լեբեդևան։