Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ Հայոց թեմերի կամավորական ծրագրերի մասնակիցներին

Լուրեր

15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի երիտասարդաց միության «Ծառայություն Հայաստանին» և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդաց միության «Առաքելություն դեպի Հայաստան» կամավորական ծրագրերի մասնակիցներին՝ ուղեկցությամբ խմբերի ղեկավարներ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի (Մինեսոտայի Ս. Սահակ եկեղեցի) եւ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Զաքարյանի (Կալիֆորնիայի Ս. Կարապետ եկեղեցի):

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից  հայտնում են, որ հանդիպման սկզբում քահանա հայրերը Նորին Սրբությանը ներկայացրեցին խմբերի` Հայաստան այցելության նպատակը և կամավորական ծառայության ոլորտները, որից հետո երիտասարդներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց երիտասարդ հայորդիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` գոհունակությամբ հաստատելով, որ Սփյուռքի հայոց թեմերի կողմից հաճախ կազմակերպվող այցելությունները Հայաստան իրենց անջնջելի հետք են թողնում երիտասարդների կյանքում` առիթ ընձեռելով նրանց զորանալու իրենց ինքնությամբ, ճանաչելու և հաղորդակցվելու հայրենիքի ազգային և հոգևոր արժեքներին:

Գարեգին Բ Կաթողիկոսը պատգամեց հայորդիներին հպարտությամբ կրել հայի անունը, հպարտության զգացումով վկայել այն արժեքների մասին, որոնք դարերի ընթացքում կերտվել են հայ ժողովրդի կողմից, եւ իրենց ինքնության բարձր գիտակցությամբ իրագործել սեփական առաքելությունն ազգային կյանքում:

Նորին Սրբությունը ողջունեց երիտասարդների կողմից տարբեր հաստատություններից ներս իրականացվող կամավորական աշխատանքը` կարևոր նկատելով այն նախ իրենց քրիստոնեական նկարագրի ձևավորման համար: Վեհափառ Հայրապետը գնահատեց նաև նրանց ծառայանվիրումի և պատրաստակամության ոգին` հորդորելով, հավատարիմ տերունավանդ պատվիրաններին, կյանքի ընթացքում մշտապես իրենց կարողություններն ու հմտությունները ի սպաս դնել մարդասիրական ու բարեսիրական կամավորական ծրագրերին:

Վերջում Նորին Սրբությունը հայորդիներին մաղթեց լինել ազգի արժանի զավակներ և կարողանալ իրենց ազգանվեր ծառայությամբ օգտակարություն բերել իրենց համայնքերին ու հայրենիքին:

Հանդիպումից հետո երիտասարդները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին: