«Սա ստեղծում է նոր բաժանարար գծեր»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ապրիլի 5-ին սպասվող ՀՀ-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով հանդիպման մասին

Լուրեր

04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
Բոլորը

Պաշտոնական Բաքուն անհանգստացած է ապրիլին 5-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ  հանդիպումից։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարություն է տարածել, որը, փաստացի, երրորդ երկրների հարաբերություններին միջամտելու դրսևորում է։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ հանդիպումը «ակնհայտորեն միակողմանի և կողմնակալ է, հիմնված է երկակի ստանդարտների վրա»։ Ըստ Բաքվի՝ «միջոցառումը լիակատար թափանցիկությամբ չի անցկացվում, այն զուրկ է տարածաշրջանային ընդգրկունությունից, հակասում է տարածաշրջանում խրախուսվող և այդքան անհրաժեշտ վստահության ձևավորման մթնոլորտից»:

«Սա ստեղծում է նոր բաժանարար գծեր և, այսպես կոչված, ազդեցության գոտիներ տարածաշրջանում, փոխանակ խրախուսելու հայկական կողմին բարեխղճորեն բանակցել։ Հաշվի առնելով Հայաստանում տիրող ռևանշիստական ​​տրամադրությունները՝  Վաշինգտոնի և Բրյուսելի նման բաց հայանպաստ հրապարակային հայտարարությունը կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատրաստվում են աջակցել Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր նոր սադրանքներում։ Այդ դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կկիսեն պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար», – նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ խաղաղության ջանքերի համար հակաարդյունավետ քայլերից, որոնք կարող են տարածաշրջանում էսկալացիայի և լարվածության նոր ալիքներ հրահրել, երբ կա եզակի հնարավարություն հասնելու կայուն խաղաղության, կայունության և անվտանգության՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի վրա»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Բրյուսելում սպասվող հանդիպմանը մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Էմմա Չոբանյան