Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում մեկ ՀՀ քաղաքացի կա. ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
24.03.2024 | 23:57Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի: Այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան կառույցների հետ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ՀՀ քաղաքացիների և հայերի շրջանում հնարավոր զոհերի և տուժածների հարցով: