Ոսկեպարում Փաշինյանի առաջարկը գյուղի անվտանգության ոչնչացում են համարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իջևանից դեպի Բագրատաշեն տանող միջպետական ճանապարհի մի հատված առաջիկայում կարող է հանձնվել Ադրբեջանին։ Փաշինյանը վերջին ասուլիսում ու ոսկեպարցիների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ կոմունիկացիաներ կան, որոնք դե յուրե ՀՀ սահմաններից դուրս են և պետք է վերակառուցվեն։ Թեև այս ճանապարհի որոշ հատվածներ, ըստ Google քարտեզի անցնում են Ադրբեջանի տարածքով, սակայն ԱԺ-ում վարչապետը հայտարարել էր , որ Բաքվի հետ այս պահին քարտեզների հարցում որևէ համաձայնություն չկա։ Ի դեպ, Google-ն այլևս Իջևանից Թբիլիսի ճանապարհ չի առաջարկում այս մայրուղով, առաջարկում է գնալ Վանաձոր և նոր միայն ուղևորվել Վրաստան։
Ոսկեպարցի Սոկրատին խեղդում է թշնամուն թեկուզ մեկ մետր տարածք զիջելու միտքը։
84-ամյա տղամարդուն չի վախեցնում Փաշինյանի՝ 4 գյուղերը չհանձնելու դեպքում պատերազմի սպառնալիքի մասին հայտարարությունը։
Ոսկեպարցուն պատերազմով չես վախեցնի. ասում են՝ տեսել են, կռվել էլ գիտեն։
Երկու կողմից ադրբեջանական շրջափակման մեջ են հայտնվելու, եթե գլխավոր մայրուղին անցնի թշնամուն։ Ոսկեպարցիներն ասում են՝ հարևան գյուղ՝ Կիրանց, վարչական կենտրոն Նոյեմբերյան, մարզկենտրոն Իջևան, Երևան ու Թբիլիսի գնալը լուրջ խնդիր կդառնա։
Փաշինյանից լսել են նոր ճանապարհների կառուցման խոստման մասին, բայց մատնանշում են Գորիս-Կապանի խնդիրը։ Նաև պնդում՝ այս հատվածում նոր ճանապարհ կառուցելն իրատեսական չէ։
Փաշինյանը նախ ոսկեպարցիներին էր հավաստիացրել, թե ՀՀ-ից հողեր չեն հանձնվում, ապա ԱԺ-ում էր թեման մանրամասնել՝ ինչ տարածքների մասին է խոսքը։
Նիկոլ Փաշինյանի այցից հետո մարդաշատ է Ոսկեպարի հրապարակը։ Քննարկում են ու չեն հասկանում վարչապետի առաջարկը. ոչնչի դիմաց Ադրբեջանին ինչպե՞ս հանձնեն Ոսկեպարի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքները։ 87-ամյա Սանամ Նասիբյանն ասում է՝ իր գյուղը լքողը չէ։
2021 թվականին Փաշինյանին ընտրած ոսկեպարցիներն ասում են՝ Փաշինյանին կոշտ պատասխան են տվել՝ տարածք հանձնելու մտադրություն չունեն։
Եթե տարածքները հանձնի Երևանում թանկարժեք ավտոշարասյուներով շրջող վարչապետը, հետո կգա՞ մեկ օր իրենց գյուղում ապրելու, հարցնում է գյուղի բնակիչ կինը։
Ոսկեպարցիներն ասում են՝ զայրացած են Փաշինյանի պարտվողական դիրքորոշումից ու մտահոգ իրենց մանկահասակ երեխաների անվտանգությամբ. 90 աշակերտ ունեցող գյուղում հարց են տալիս ինչպե՞ս են երեխաները գնալու դպրոց, երբ դեռ հիշողություններից չեն ջնջվել 90-ականների մարդագողության դեպքերը։

Բայց Ոսկեպարում նաև հիշում են, թե ադրբեջանցիների հետ մինչ հակամարտությունն ինչպես են ապրել։ Ժորա Սեփխանյանն,օրինակ, նշում է՝ միմյանց ուրախության և տխրության առիթների են մասնակցել, բայց հիմա հնարավոր չէ։
Ոսկեպարցիներն, անկախ զարգացումներից, գյուղից հեռանալու մասին չեն մտածում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան