Եկել էին սադրելու․ Զարեհ Սինանյանը՝ Ցյուրիխում տեղի ունեցած միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:03
Ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց ՀՀ-ի հիմնը այլ է․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն իր և Ցյուրիխում սփյուռքահայի միջև տեղի ունեցածը սադրանք է համարում։  Factor TV-ի հետ զրույցում նա պատմեց․ 

«Մեր հայրանակիցն Արցախի դրոշն էր բռնել, ես գովեցի նրան և ասեցի, որ հաջորդ անգամ Հայաստանի դրոշն էլ պետք է բերել, և դրանից նա վրդովվեց։ Ես Արցախի դրոշից չեմ վրդովվել, ես իրենց պես կոմպլեքս չունեմ։ Այդ մարդը վերջում ասեց՝ ես հների հետ կապ չունեմ, բայց գնացեք և տեսեք՝ թե նա քանի հարցազրույց է տվել ընդդիմադիր լրտվամիջոցներից մեկին։ Սադրելու դասական ոճն էին ընտրել, նույնիսկ ֆանտազիա էլ չունեն, որ նոր ստեղծարար գաղափար մտածեին։ Միշտ մենք գնում ենք հանդիպման, մարդիկ հավաքում են և փորձում են ինչ-որ օգտակար բան անել, սակայն, հայտնվում է ինչ-որ մեկը՝ խուլիգանական ակտ ացնկացնելու համար»։

Զարեհ Սինյանի համոզմամբ՝ Հայաստանի պետականության  դեմ արշավ է տեղի ունենում, որն  ուղղորդվում է այլ պետության կողմից։ Իսկ թե որ պետության կողմից է ՝ Սփյուռքի գործերով հանձնակատարն այդպես էլ փակագծեր չբացեց։

Հիշեցնենք, որ Սինանյանի ցյուրխյան այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը տարածվել էր սոցցանցերում։ Մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է, որ մի քաղաքացի, ծածանելով Արցախի դրոշը, Զարեհ Սինանյանին ասում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա ասում են «Արցախն Ադրբեջան է և վերջ»։ Սինանյանն իր հերթին Արցախի դրոշն ուսերին գցած սփյուռքահային ասում է՝ «մերժված» և «30 տարի չընտրված իշխանության ներկայացուցիչ»։